Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»,- լրատվամիջոցը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը։
Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սպասվում է, որ այցի ընթացքում ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ-ի նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվում:
