Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա բառիս բուն իմաստով արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։

Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։

Ոչ մի X երկրի դիվանագետ մեզանից առավել մեր շահին տեր չի կանգնելու, չեն գնալու հետազոտեն ու ասեն՝ գիտեք, ՀՀ վարչապետը մի տեսակ տրամաբանությունից զուրկ պնդում է անում։ Ի վերջո՝ էդ Արցախը դարավոր անուն է, ամրագրված տարբեր պատմիչների գրություններում ու քարտեզներում, էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված հակամարտություն է։ Ոչ մեկը չի ասի՝ բայց գիտե՞ք, Արցախի հայերի վերադարձի իրավունքը միջազգային դատարաններով է ամրագրված, դա էլ քիչ է՝ ՀՀ ղեկավարությունն այսօր դրա դեմ պայքարում է։ Չեն ասի, որ գիտեք՝ չկա մոլորակի վրա որևէ իրական քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա գործի «Արևմտյան Ադրբեջան» անունը, իսկ այդ հարցում իրավունքի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմումները միջազգային դատարանները մերժել են։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր անելիքը չի անելու, փոխարենը կնայեն Ալիևի կամակատար ՀՀ իշխանությունների խոսույթներին ու շատ հանգիստ կընդունեն իրենց մոտ «իրավունքի» թեմաներով որևէ միջոցառում արած ադրբեջանցի պաշտոնյաներին, որովհետև Փաշինյանն այդ ամենը «նորմալացնում է»։

Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am