Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հերթական անգամ հայտնվել է գործող իշխանությունների թիրախում, ինչի մասին են վկայում երեկ վաղ առավոտյան նրա բնակարանում տեղի ունեցած իրադարձությունները։ Ժամը 07:10-ից 07:15-ի սահմաններում ոստիկանության և քննչական մարմինների մոտ յոթ-ութ աշխատակիցներ ներխուժել են Չալաբյանների բնակարան, երբ տան անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել։ Իրավապահները նախ իրականացրել են բնակարանի ամբողջական խուզարկություն, սակայն որևէ արգելված կամ կասկածելի իր չեն հայտնաբերել, ինչից հետո առգրավել են քաղաքական գործչի հեռախոսը։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նախապես պատրաստված են եկել համապատասխան փաստաթղթերով, ինչը փաստում է, որ նրանց հստակ նպատակն է եղել հենց ձերբակալել Չալաբյանին։

Դրանից հետո ՔԿ-ն տեղեկացրեց, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն) և դիմել է դատարան՝ կալանավորման միջնորդությամբ: «Նիկոլի ժամանակներում» դժվար չէր կանխատեսել, որ միջնորդությունը բավարարվելու է: Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց:

Այս գործողություններն ընտանիքի և աջակիցների կողմից որակվում են որպես ակնհայտ քաղաքական հետապնդում ընդդիմադիր դաշտի ակտիվ ներկայացուցիչների նկատմամբ, որոնք շարունակաբար ճնշումների են ենթարկվում։ Ինչպես փոխանցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

Ուշագրավ է, որ Չալաբյանը կալանավորվում է այն ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները։ Իշխանությունները մի տեսակ «սովորություն» են դարձրել Չալաբյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել. նա շարունակաբար կալանավորվում է, ենթարկվում ճնշումների, մշտապես գտնվում է օրվա իշխանության թիրախում, և սա առաջին դեպքը չէ, երբ Չալաբյանը շինծու մեղադրանքներով հայտնվում է կալանավայրերում իր ընդդիմադիր հայացքների և քաղաքական գործունեության համար։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am