Aravot.am-ի հետ զրույցում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը հայտարարել է, որ կառավարության կողմից հաստատված նոր կանոնադրությամբ ՀՀ նախագահը դառնում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ։
Մխիթարյանի խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերին Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը հետագայում ստորագրվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից և ուժի մեջ մտել հոկտեմբերին։
Նրա ներկայացմամբ՝ օրենքի անցումային դրույթներով նախատեսվել էր, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում կառավարությունը պետք է հաստատեր ԳԱԱ կանոնադրությունը, սակայն այդ ժամկետը խախտվել է, և կանոնադրությունը հաստատվել է միայն 2026 թվականի հունիսի 18-ին։ Նոր կանոնադրությամբ ակադեմիան ղեկավարում է նախագահությունը, որը բաղկացած է 11 անդամից, որոնցից մեկը ՀՀ նախագահն է, նախագահության ևս երկու անդամ նշանակում է կառավարությունը, իսկ մնացած ութին ընտրում են ակադեմիկոսները։
Մխիթարյանը պնդում է, որ կանոնադրության հաստատմամբ ամրագրվել է նաև ՀՀ նախագահի ներգրավվածությունը ԳԱԱ ղեկավար մարմնում։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը