«Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում

Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսի, Կիրակի 21 Յունիս 2026-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան կուսակրօն քահանայ (աբեղայ) ձեռնադրեց եւ օծեց դպրեվանեցի երկու բարեշնորհ սարկաւագներ՝ Յովհաննէս Պայտունեան եւ Աբրահամ Պայտունեան՝ զանոնք վերակոչելով Տ. Նորայր աբեղայ եւ Տ. Հրայր աբեղայ։

Խարտաւիլակ Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Գարակէօզեան, Դպրեվանքի փոխտեսուչը, որ օր մը առաջ կոչման արարողութեան առաջնորդած էր ընծայեալները, վերահաստատեց անոնց աստուածատուր շնորհները։ Աստուածաշնչական ընթերցումներով եւ աղօթքներով, Ձեռնադրիչ սրբազան հայրը օծեց ընծայեալներուն ճակատը եւ աջ ու ձախ ձեռքերը եւ խնդրեց Ամենակալէն, որ անսասան պահէ զանոնք իրենց կոչումին մէջ։ Ապա, նորաօծ հայր սուրբերը հաւատացեալ ժողովուրդին տուին իրենց առաջին խաղաղութիւնը։

Ձեռնադրութեան եւ օծման արարողութեան աւարտին, Կոմիտաս արքեպիսկոպոս յաւուր պատշաճի քարոզեց։ Ան իր քարոզին բնաբան ընտրած էր արարողութեան ընթացքին հնչած Մատթէոսի աւետարանին մէջ արձանագրուած Քրիստոսի խօսքը. «Զի լուծ իմ քաղցր է եւ բեռն իմ փոքրոգի»։ Առաջին հերթին ան շնորհաւորեց երկու նորընծաները՝ մեր հոգեւոր հայրենիքին՝ Հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ծառայութեան միանալուն առիթով եւ հոգեկան գոհութիւն յայտնեց ձեռնադրութիւնը կատարած ըլլալուն համար՝ Նորին Սրբութեան երախտապարտութեան խօսքեր արտայայտելով այս տնօրինումին համար։ Խօսքը ուղղելով նորըրծաներուն՝ ըսաւ. «Միշտ ի մտի ունեցէք Քրիստոսի խօսքը, որ կ՚ըսէ, թէ ան որ մանանեխի չափ հաւատք ունենայ, պիտի կատարէ այն բոլորը զոս ես կը կատարեմ եւ աւելին։ Այս նոր լոյսի ճամբան, որ ընտրեցիք եւ մտաք գիտակցօրէն, օր ըստ օրէ թող ծաղկի եւ հոգեւոր կեանքի լուսաւորութիւն դառնայ եւ մնայ ձեր ամբողջ կեանքի
ընթացքին»։

Օրինակ բերելով օրէնքի ուսուցիչ Նիկոդիմոսը, ձեռնադրիչ սրբազան հայրը քաջալերեց նոր աբեղաները իրենց կեանքը ապրելու երեք ճշմարտութիւններով՝ նոր կեանքի ուղի, նոր հոգեւոր ուղի եւ նոր ծառայութեան նոր ուղի։ Ան ըսաւ, որ մարդկային կեանքին մէջ բոլորովին նոր կեանքի ուղի մըն է հաւատքի եւ աստուածպաշտութեան ուղին, որ գոյութիւն ունի Հին Կտակարանի գիրքերուն եւ ուսուցումներուն մէջ՝ սկսեալ հայր Աբրահամէն, որուն ուխտը հաւատքի հասկացողութեան վրայ հիմնուած էր։

Վերջապէս, անդրադառնալով ծառայութեան ուղիին՝ Կոմիտաս սրբազան հայրը ընդգծեց. «Ջանացէ՛ք զայն իրագործել, քանզի Աստուած անիրաւ չէ, որ ձեր գործը մոռնայ։ Աստուած սէր է։ Ծառայեցէք սրտա՛նց՝ ամուր հաւատքով, անսասան սիրով եւ խոնարհութեամբ. այն ատեն կ՚արժանանաք խոստացուած յոյսին»։

Հուսկ, «Ողջոյն»ի պահուն, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, միաբան հայրեր խորան բարձրացան եւ եղբայրական համբոյրով ողջունեցին նորընծաներուն մուտքը Տիրոջ անդաստանէն եւ Կիլիկեան ուխտի միաբանական շարքերէն ներս։

Օծման եւ անուանակոչութեան սրատռուչ պահէն ետք, նորընծաները կատարեցին սրբալոյս միւռոնով դրոշմուած իրենց ճակատին եւ ձեռքերու լուացումը: Հայր Նորայրի լուացումը կատարեց անոր կնքահայրութիւնը ստանձնած տէր եւ տիկին Տիգրան եւ Լիւսի Գարակաւուրեան ամոլը, իսկ հայր Հրայրինը՝ տէր եւ տիկին Ռաֆֆի եւ Անահիտ Քէսմէեան ամոլը։

Տէրունական աղօթքէն անմիջապէս առաջ տեղի ունեցաւ Վեղարի օրհնութեան եւ տուուչութեան կարգը, որ կատարեալ հնազանդութեան եւ կրօնական ողջախոհութեան ուխտի խորհրդանիշն է։

Յաւարտ Սուրբ Պատարագին, վեհարանի դահլիճին մէջ, գլխաւորութեամբ ձեռնադրիչ սրբազան հօր, ինչպէս նաեւ Դպրեվանքի տեսչական կազմի անդամներուն եւ ծնողներուն, հայր Նորայր եւ հայր Հրայր ծունկի ստացան Վեհափառ Հայրապետին օրհնութիւնը։

Ապա, եկեղեցւոյ դասին մէջ հաւատացեալները մօտենալով հայր սուրբերուն՝ շնորհաւորեցին զանոնք եւ ստացան անոնց անդրանիկ օրհնութիւնը։

Նշենք, որ յառաջիկայ քառասուն օրերու ընթացքին, նորընծայ աբեղաները պահեցողութեան, աղօթքի եւ խոկումի պիտի նուիրուին Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը մնաց իշխանության, բայց միաժամանակ ցույց տվեց իր իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը. Արմեն Հովասափյան Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում․ ԱՆ Մանուկ Սուքիասյանի պատասխանն՝ այսօրվա ավագանու լկտիությանն ու ծեծկռտուքին (video) Սամվել Կարապետյա՛ն, դուք առաջին հերթին մի բան պիտի բոլորին առաջարկեք ու անեք․ Երվանդ Բոզոյան (video) Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Ծառուկյանն էս երկրի հարստությունն է, դե ասեք մի բան, որ փլուզել է. Անժելա Թովմասյան (video) Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Փաստերը կան. Նիկոլը 250 հազար ձայն միայն ընտրակաշառքով է ստացել. Երվանդ Բոզոյան (video) Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով Սամվել Կարապետյա՛ն, հատուկ Ձեզ համար եմ ասում, գիտե՞ք՝ Ավինյանն ինչու է լկտիացել․ Անժելա Թովմասյան (video) «Դուք սրիկաներ եք, շանս չունեք, դատարանը ձեզ է սպասում». Երվանդ Բոզոյան (video) «Ասեմ՝ ինչու է Փաշինյանը հենց հիմա կատաղած հարձակվել ընդդիմության վրա»․ Լևոն Զուրաբյան (video) ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաները Վեհափառի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք․ ձեր երդումներից հետո ժողովուրդը միայն կորուստ ու ավեր է ունեցել Վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է «Համբերությունը սպառվել է․ շատ քիչ ժամանակ է մնացել․ ո՞վ է լուծելու Փաշինյանի հարցը վերջնական» (video) Քաղաքական ուժերը չեն կարող խոսել իրավունքների կարևորության մասին,բայց տարածել բռնության դրսևորումներ Եղանակն՝ առաջիկա օրերին Նիկո՛լ, բերանդ ջուր ես առել, դե փորձվիր, գնա Ալիևին ասա՝ ձայնդ կտրի ու էլ բերանդ չբացես․ Սարգսյան (video) Իրանի նախագահը մեկնել է Պակիստան Թրամփը հայտարարել է, որ կլուծի խնդիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am