ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում: 2021թ.-ին, Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունը, իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման…» (ըստ օրենքում ամրագրված տեքստի): Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում՝ թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել: 2021թ. կառավարությունը երդվում էր, որ Արցախը հայկական պետք է լիներ, նրա ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը ԵԱՀԿ քննարկման հարց պետք է լիներ, որ արցախցին՝ Արցախում պետք է ապրեր… (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր): Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն: 2021թ, նրանց երդումը ենթադրում էր նաև, որ պետք է հարգվեր ՀՀ սահմանադրությամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեցեցու բացառիկ առաքելությունը: Նրա միաբանության ու ինքնավարության դեմ պետական մակարդակով արշավանքներ չպետք է արվեին: Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն: 2021թ, նրանց երդումը ենթադրում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարերը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություններ լինեին: (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր): Հանուն համազգային նպատակներ և հզոր Հայաստանի երդում տված կառավարությունն այսօր, հրաժարվել է համազգային նպատակներից: Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «Հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով»: Այժմ որոշել են փոխել տեքստը: Ու երդումը դրժածները նոր տեքստով երդում են պատրաստվում տալ: Էլ չեն ուզում երդվել հանուն համազգային նպատակների, որովհետև դրանք գրեթե ոչնչացրել են: Հիմա ցանկանում են երդվել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման…», ինչպես նաև երդվելու են «…գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»: Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք: Կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը