ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է կարգավորել Իսրայելի՝ Լիբանանի հարավային շրջաններից զորքերը դուրս բերել չկամենալու շուրջ ստեղծված խնդիրը։
«Ես խնդիրների լուծման մասնագետ եմ, խնդիրները լուծում եմ շատ արագ, այդ թվում՝ Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու – խմբ.) հետ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։
Հունիսի 22-ին ավելի վաղ Նեթանյահուն հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելն առայժմ մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ «Ես հաստատ համոզված եմ, որ մենք Լիբանանի հարավի անվտանգության գոտում կմնանք այնքան, որքան կպահանջվի երկրի հյուսիսի և բոլոր բնակիչների պաշտպանության համար», – նշել է Իսրայելի վարչապետը:
Թեհրանն, իր հերթին, պահանջում է, որ Իսրայելի զինված ուժերն առաջիկայում լքեն Լիբանանի տարածքը: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին նշել է, որ ԱՄՆ-ի հետ զինադադարի համաձայնագիրը պետք է ներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը