Ներիշխանական քննարկումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում:
Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, ոմանք՝ զուտ անձնական նկատառումներով, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ ՔՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է:
Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում` Երեւանում, նոր ընտրություններ կկազմակերպեին, քանի որ «թուրներն աջուձախ կտրելու էր»։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել, եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետեւ նվազած լեգիտիմությամբ երերուն իշխանությունը հնարավորություն չի ընձեռում նման ռիսկային քայլերի գնալ: Դա կարող է իշխանությունը քանդել ներսից։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը