Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․

«Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով անհնարին է համարել ՍԴ դատավորների Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցությունը դատական վարույթին՝ հաշվի առնելով նրանց առնչությունները «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։ Սակայն անհասկանալի է, թե նույն տրամաբանությամբ ինչու անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Սեդա Սաֆարյանը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում առաջադրված է եղել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ զբաղեցնելով 3-րդ համարը և հանդիսանալով այդ ցուցակի առաջին կին թեկնածուն, որի անունը զետեղված է եղել նաև քվեաթերթիկների վրա։ Այսինքն` նա հավակնել է պետական քաղաքական պաշտոնի՝ ընդգրկված լինելով ընտրական գործընթացում։ 

Հարկ է նկատել, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կազմված է եղել երկու կուսակցություններից՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, որը ղեկավարում է Լևոն Շիրինյանը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից, որը ղեկավարում է Արման Բաբաջանյանը (նրանց ազգանունների հիման վրա էր ձևավորվել «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անվանումը, իսկ նրանք առաջադրված են եղել այդ դաշինքի առաջին երկու համարներում)։ 2026 թվական հունիսի 7-ի ընտրություններին այդ երկու կուսակցությունները ոչ միայն մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին, այլև նրանցից մեկը՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը բողոքարկել է այդ ընտրության արդյունքները, այսինքն` հանդիսանում է դատավարության անմիջական մասնակից և կողմ։ Այստեղ ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ, որոնց վերաբերող գործի քննության հարցը ոչ թե պետք է բարձրացնեն դիմող կողմերը (ինչպես արդեն հայտարարել են «ՈՒժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից), այլ Սահմանադրական դատարանը»։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am