Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

 

 

Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։

Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են հավասարեցրել հայկական մշակութային հարուստ ժառանգությունը։ Այդ հավաքի ժամանակ որոշում են մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիանում, որ վիդեոկապ են դնում Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է»։

Այս աբսուրդը այնքան շատ է, այնքան անհավանական է, որ մեկ-մեկ ասում ես՝ լավ, ո՞նց է սենց բան հնարավոր։ Հետո վերադառնում ես պարզ մարդկային տրամաբանությանը, ֆիքսում, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ցեղասպան պետություն է, եղել է այդպիսին ու մնում է այդպիսին, որ իրենց համար Հայաստանի, հայերի դեմ զավթողականության և ատելության քարոզը ջուր խմելու պես սովորական բան է։ Հետո հիշում ես, որ ՀՀ-ում ղեկավարող «կզած» ու Ալիևի շողքից սեղանի տակ մտնող կոլաբորանտները միմիայն մեծացրել են Ալիևի ախորժակը։ Որքան շատ են զիջել մեր սահմանների, մեր կյանքերի, մեր արժանապատվության հաշվին, այնքան ավելի վտանգավոր են դարձրել Ադրբեջանին մեր պետության հանդեպ։

Իմիջայլոց, այդ հավաքի ժամանակ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը ուղիղ տեքստով ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Թարգմանաբար սա նշանակում է՝ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերը մեր պետական նոր ռազմավարությունն են։ Իսկ դա հնարավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում կայացրած որոշումներից հետո, մինչ այդ Ադրբեջանը երբեք նման բան ասել չէր համարձակվի։ Ընդ որում, այս ճշմարտությունը ընդունել է հենց ինքը Ալիևը՝ հայտարարելով, որ «վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը․․․»։

Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս զավթողական հայեցակարգի շրջանառության մեջ դնելու օրվանից ի վեր (24.12.2022) հնարավոր էր բոլոր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով սա դարձնել մեծագույն գլխացավանք Ադրբեջանի ղեկավարության համար՝ այն կարգի, որ Ալիևը փոշմաներ այդ տերմինը կիրառելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները եղել են ու կան, բայց ներկայիս ղեկավարությունը դա անելու փոխարեն ուղղակի պայքարում է մեր ինքնության, պետության հիմքերի, Անկախության հռչակագրի, բանակի, կռվի, Արցախի, եկեղեցու և ազգային արժանապատվության դեմ՝ Ալիևի պահանջին համապատասխան։
Դրանով ամեն ինչ ասված է՝ հասկացողների և հասկանալ ցանկացողների համար, իհարկե․․․։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am