Արտակարգ դեպք Երևանում. «Դայմոնդ» և «Լեդի» մերսման սրահի տնօրենները, ովքեր հարազատ եղբայրներ են, կասկածվում են մի խումբ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 118 և և 262 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին՝ Հակոբ Ավետիսյանի կողմից 34-ամյա Թամար Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 1-ին վարչության, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի ծառայողները Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և 37-ամյա Լևոն Ավետիսյանը 2016 թ.-ի հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 34-ամյա Սյուզաննա Մ.-ին, դնելով իրենցից ֆինանսական կախման մեջ, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ Կոմիտասի պողոտայի 40 հասցեում գործող «Դայմոնդ» և Կիևյան 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահներում ստիպել են հաճախորդներին մատուցել սեռական բնույթի ծառայություններ՝ նրան ենթարկելով սեռական շահագործման: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ավետիսյանը «Դայմոնդ» մերսման սրահի տնօրենն է, իսկ Լ. Ավետիսյանը «Լեդի» մերսման սրահի տնօրենն է: Նրանք երկուսն էլ հարազատ եղբայրներ են և կան տեղեկություններ, որ նրանց ծուղակն են ընկել այլ կանայք նույնպես, որոնց ինքնությունը պարզվում է:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am