Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց
Իսրայելցի զինվորականները ազատ են գործել առանց որևէ սահմանափակման՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ վերահաստատելով, որ ՑԱՀԱԼ-ը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում 10 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտու» դիրքերը։ Հայտնում է «Ազատություն»-ը:
Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Իսրայելի պնդմամբ՝ դա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի բանակցային պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Լիբանանում խախտվում է հրադադարի ռեժիմը։
