Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը

Այսօր՝ հունիսի 21-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին գյուղի վերջնամասում՝ բարձրաձայնելու իրենց բողոքն ու ընդվզումը։ Խնդրի կիզակետում խորհրդային տարիներին գործած ավազի հանքի հնարավոր վերաբացումն է, որն իր ժամանակին իսկական պատուհաս էր դարձել ողջ գյուղի համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տեղացիները մտահոգությամբ ու վրդովմունքով պատմում էին. «Խորհրդային տարիներին, երբ այս հանքը շահագործվում էր, մեզ ասում էին, թե այստեղի ավազը տեղափոխում են Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքը վերակառուցելու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանքը ևս մի քանի տարի աշխատեց ու վերջապես փակվեց։ Այդ ժամանակ բոլորս իրար շնորհավորում էինք, որ ազատվեցինք այդ չարիքից ու կարող ենք լիաթոք շունչ քաշել։

Սակայն հարաբերական անդորրը խաթարվեց 2021 թվականին, երբ հայտնվեց մի կազմակերպություն և սկսեց հանրային լսումներ նախաձեռնել՝ հանքը վերաբացելու նպատակով։ Առաջին երեք լսումները փորձեցին անցկացնել սահմանափակ թվով մարդկանցով, բայց չորրորդ անգամ արդեն ամբողջ գյուղն իմացավ ու ոտքի կանգնեց։ Բոլորս միահամուռ դեմ արտահայտվեցինք։ Դրանից հետո ընկերությունը սկսեց տարբեր մեթոդներով շրջանցել մեր կարծիքը՝ թույլտվություն կորզելու համար։ Դիմեցինք Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին. նա եկավ գյուղ, լսեց մեզ և ընկերության ներկայացուցիչներին հստակ հասկացրեց՝ եթե ողջ գյուղը դեմ է, հանքը չի՛ շահագործվելու։ Հիմա, սակայն, նորից ինչ-որ կուլիսային գործընթացներ են գնում, փորձում են համոզել ավագանուն, որպեսզի համաձայնություն տա»։

Բնակիչների խոսքով՝ անցած 30 տարիների ընթացքում հանքի տարածքը հազիվ կանաչապատվել է, բնությունը վերականգնվել է, ու գյուղը փրկվել է մշտական փոշուց. «Երբ հանքն աշխատում էր, ամբողջ գյուղը կորած էր փոշու և ծխի մեջ։ Գյուղատնտեսությունն ու անասնապահությունը կաթվածահար էին եղել, ծառերը չորանում էին, արոտավայր չկար։ Այսօր Գեղաշենն ունի մոտ 5000 բնակիչ, այն մարզի երկրորդ խոշոր գյուղն է, որն օրեցօր աճում ու զարգանում է։ Հանքի շահագործումը կործանարար է լինելու մեր կյանքի ու առողջության համար։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալ։ Այդ ընկերության տնօրենին ասացինք՝ եթե այդքան անվնաս է, եկեք ձեր ընտանիքով ապրեք այս տներից մեկում։ Պատասխանեց՝ «էս փոշու մեջ ո՞նց ապրենք»։

Բա եթե ինքը չի կարող, մենք ու մեր երեխաներն ինչպե՞ս ապրենք»։Գեղաշենցիները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ ակնկալելով հարցի վերջնական և արդարացի լուծում. «Պահանջում ենք մեկընդմիշտ փակել այս թեման, որպեսզի հանքի շահագործման մասին այլևս ոչ մի խոսակցություն չլինի։ Հակառակ դեպքում՝ ողջ գյուղով պատրաստ ենք դիմելու ամենակտրուկ միջոցների»։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am