Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ»

Ինչպե՞ս է հնարավոր իրական ու երկարաժամկետ խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը, մասնատելը, դա լուսանկարելը, դրանով հպարտանալը համարվում է «նորմալ»: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Օրերս միջազգային իրավունքի հարցերով մեր մասնագետ գործընկերները գրեցին, որ Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Ըստ այդ վճռի՝ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։

Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Ընդ որում, այս ամենը հնարավոր էր դարձել ապացուցել հենց ադրբեջանական կողմի հրապարակումների միջոցով, որոնց ուսումնասիրմամբ զբաղվել էր փաստաբանական թիմը։

Այդ փոխհատուցումը, իհարկե, ոչնչով չի կարող կոծկել այն ցավն ու դաժանությունը, ինչի միջով անցել է զինծառայողի ընտանիքը։ Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա. երբ մենք դեռ հեռավոր 2004-ին՝ այսինքն՝ 22 տարի առաջ, կարդացինք սպա Գուրգեն Մարգարյանի դաժանագույն սպանության մասին, ցնցվեցինք։ Ես հիշում եմ, որ հայ հանրությունն իսկապես շոկի մեջ էր այդ ամենից, չէր պատկերացնում, որ Բուդապեշտում նման բան կարող է լինել։ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել հայ սպայի դեմքին․․․

Ես կարդացել եմ Սաֆարովի դատավարության ու վկայության տեքստերը, կարդացել եմ ու ապշել, թե որքան դաժանություն կարող է լինել հայի հանդեպ։ Հետո՝ արդեն 2012-ի օգոստոսին, Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին, որը դարձավ հերոս Ադրբեջանում. նա ոչ միայն պատիժ չկրեց, այլև պարգևատրվեց իր արարքի համար։ Սա տեղի է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմից 4 տարի առաջ։ Սաֆարովյան ոճի դաժանությունները մենք տեսանք նաև ապրիլյանի ժամանակ, էլի շոկի ենթարկվեցինք։ Հետո արդեն 2020-ի Արցախի դեմ իրագործված ագրեսիվ պատերազմի ժամանակ դա տեսանք, դա տեսանք 2022-ին՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ, երբ հայ կին զինծառայողին սպանել էին, դաժանորեն անդամահատել ու դա լուսանկարել։ Սա զուտ դաժան արարք չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից, սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող ու պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, ով նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության և սպանության կոչի քարոզ՝ կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի դեմ։

Հիմա եկել ենք 2026 թվական, երբ ՀՀ ներկայիս կառավարությունը պատրաստ է միջազգային դատարաններից հայցեր հետքաշել՝ իբր հանուն «խաղաղության»։ Սա նշանակում է, որ պետությունը հրաժարվում է իր քաղաքացու հանդեպ նման դաժանություն կիրառած մեկ այլ պետությանը պատասխանատվության ենթարկելուց։ Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը։ Հասկանո՞ւմ ենք արդյոք սա։ Վստահ չեմ, որ այո։

Չի կարելի թույլ տալ միջազգային իրավական հայցերի հետքաշում, որովհետև ադրբեջանցի զինծառայողի հանցանքը դա զուտ անհատի հանցանք չէ, դա պետության կողմից էթնիկ հայի հանդեպ խրախուսվող և պարգևատրման արժանի հանցանք է։ Դրա համար պետությունը պետք է պատասխանատվության ենթարկի մյուս պետությանը և նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ապագայում նման հանցանքները կանխելու համար։ Հենց նույն ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն է մեզ ապահովել բազմաթիվ ապացույցներով առ այն, որ այդ պետության մեջ պետական մակարդակով հայի հանդեպ քարոզվել ու շարունակվում է քարոզվել ատելություն, որ հային դաժանաբար սպանելը պարգևի է արժանի։

Իրական խաղաղասերներն ու խաղաղության ձգտողները, այս ամենը անտեսելու փոխարեն, ատելություն խրախուսող Ալիևին խաղաղության պարգևների արժանացնելու, նրա ցեղասպան քայլերը կոծկելու փոխարեն, պայքարում են այդ հանցագործներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի երբեք որևէ պետության, դրա ղեկավարի մտքով չանցնի, որ հայի հետ այդպես վարվելը «նորմալ» է ու «թույլատրելի»»։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am