«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան

«Ե. ԱԶԳ – ՏԱՃԱՐ __ ԱԶԳ – ԲԱՆԱԿ

 

 

Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը:

Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ ապրած և Հայրենիք կորցրած մեզ նման պետության և երկրի համար կենսական նշանակություն ունի «Ազգ – Տաճար» __ «Ազգ – Բանակ» հայեցակարգ-համակարգը, որը դեռ մանկապարտեզային տարիքից հասարակությունը կներառի հոգևոր, բարոյական, մտավոր և ռազմական պատրաստության մեջ. «Ընդարձակի’ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո’ւ և խնայողություն մի’ արա, երկարացրո’ւ քո պարանները, հաստատի’ր քո ցցերը… քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ` դռներդ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից: Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի ապրեն: Արդարությամբ պիտի շենանաս… ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա…» (Ես. 54:2-3, 12-14, 17):

«Ազգ-Տաճար» __ «Ազգ – Բանակ» հայեցակարգ-համակարգը ոչ թե ամբողջ ազգաբնակչության սոսկ զինվորական պատրաստվածությանը պետք է միտված լինի, այլ պետք է դառնա համընդհանուր և համապարփակ մտածողություն, պետական ռազմավարություն` կյանքի բոլոր ոլորտների ներգրավմամբ` ստեղծելով այն գաղափարական դաշտն ու միջավայրը, որտեղ «Այլևս երբեք» դոկտրինի ներքո բոլոր բնագավառները, ինստիտուտները կգործեն պետության լավագույն շահի և պետական ներքին և արտաքին անվտանգության զարգացման ու բարելավման գիտակությամբ:

«Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի: Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, միևնույն է, Տեր, ես Քեզ պիտի հուսամ» (իմա` կատարյալ և ամբողջական պաշտպանվածություն) (Սաղմ. 26:3) և «Երբեք մի’ վախեցեք հակառակորդներից, այդ հակառակությունը ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության» (Փիլիպ. 1:28):

Հետևաբար, հրամայական է ունենալ ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ կամ պատահական ծրագրային իրականացումներ, այլ մշակված հստակ և համալիր պետական քաղաքականություն և ռազմավարություն` առաջնորդված ոչ միայն տվյալ պահի կարիքների բավարարմամբ, այլև երկարատև համակցված փոխզարգացնող ծրագրերով, պետության շատ հստակ սահմանած նպատակով և տեսիլքով: Այսինքն` անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարության ծիրից ներս անդրադառնալ և հստակ որոշումներ կայացնել մի քանի հարթություններով, որոնք փոխկապակցված կլինեն և փոխլրացման սկզբունքով և շղթայական զարգացմամբ հիմնական, աստիճանական, կայուն և արդյունավետ առաջընթաց կապահովեն` լուծելով երկրի թե’ արտաքին, և թե’ ներքին անվտանգության և ապահովման խնդիրները:

Այս առումով անհրաժեշտ է.

ա) ստեղծել հոգևոր, բարոյագիտական, մտավոր, ռազմամարզական եռամի կրթադաստիարակչական համակարգ և ուսումնական ծրագիր

բ) քաջալերել ռազմամարզական խաղերը ոչ միայն պատանեկան, երիտասարդական, այլև տարբեր տարիքային խմբերի համար (տարին նվազագույնը 4 անգամ)

գ) ստեղծել նոր որակի և մոդելի բանակ` ազգային, հոգևոր, կրթական ծրագրերի ներդրում, ժամանակակից տեխնոլոգիաների, ռազմական տեխնիկաների, ռազմաօդային ուժերի զորացում, հակաօդային պաշտպանություն, «Զվարթնոց» ծրագրի ստեղծում և լայնածավալ կիրառում

դ) անզիջում կերպով զարգացնել գիտական միտքը` ներգրավելով բոլոր ոլորտները` գյուղատնտեսությունից մինչև ռազմական ոլորտ

ե) զարգացնել ռազմարդյունաբերությունը

զ) ներդնել և զարգացնել գերազանցության ծրագրեր և կատարելության հասցնել կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները, որոնք կմրցեն աշխարհի լավագույն փորձի հետ` առանց զիջելու

է) անցկացնել զորավարժություններ տարեկան նվազագույնը 3 անգամ բոլոր սեռերի համար` վճարովի սկզբունքով, ինչպես նաև անձի մասնագիտական հմտություններին համապատասխան ներգրավվածությամբ

ը) զարգացնել և տարածել մշակութային կյանքը ազգային և հոգևոր նկարագրով թե’ ինստիտուտների և թե’ հատկապես ԶԼՄ ներգրավմամբ

թ) զարգացնել առողջ ապրելակերպի ծրագրերը` խրախուսելով և’ հանրային մարմնամարզությունը, և’ սպորտային ճյուղերի խիստ մասնագիտական, արհեստավարժ տարածումը

ժ) լուժել պարենային անվտանգության խնդիրները` հատկապես արժևորելով գյուղական համայնքները և գյուղատնտեսությունը

ժա) զարգացնել ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարումը` լուծելով և’ ջրարբիացման, մատակարարման և’ արտաքին անվտանգային խնդիրները

զարգացնել բնապահպանական և շրջակա միջավայրի ծրագրերը` նաև ճիշտ հավասարակշռելով բնապահպանական և տնտեսական, հատկապես հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանը պետք է դառնա մաքրագույն երկիր` թե’ աղբից, թե’ օդի աղտոտվածությունից, թե’ անտառազրկումից և այլնից զերծ. մաքուր – սուրբ հող, մաքուր – սուրբ ջուր, մաքուր – սուրբ օդ` ՄԱՔՈՒՐ – ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔ:

ժբ) զարգացնել տնտեսությունը բոլոր ուղղություններով, հատկապես ծանր արդյունաբերությունը` սպառող տնտեսությունից անցում արդյունաբերող կամ արդյունաբերական տնտեսության:

Տարածել աշխատանքի սրբազնության գաղափարը` մերժելով ծուլությունն ու ձեռքբերովի անօգնականությունը:

«Աղքատության մշակույթը»` Հայաստանում ոչ թե պետք է աղքատ չլինի, այլ բոլորը պետք է հարուստ լինեն: Սա պետք է լինի տնտեսական քաղաքականության արմատական տեսիլքը:

ժգ) բարելավել քաղպաշտպանությունը ժամանակակից չափանիշներով և պայմաններով` ռմբապաստարանների կառուցում, իրազեկման համակարգի կատարելագործում, արտակարգ իրավիճակների համակարգի նորագույն տեխնիկական միջոցներով վերազինում և մարդկային ուժի պատրաստվածության նոր աստիճանի վերապատրաստություն

ժդ) բարելավել ճանապարհներն ու հաղորդուղիները` նոր ռազմավարական ճանապարհների և ենթակառուցվածքների ստեղծում (թունելներ, կամուրջներ)` առավելագույնս նպաստելով մեկ կետից մյուս կետ հասնելու տարածության և ժամանակի կրճատումը

ժե) զարգացնել և տարածել հետախուզության և հակահետախուզության հայեցակարգը` վերածելով ըստ անհրաժեշտության աշխարհի որևէ կետում կարևորագույն խնդիրներ լուծող միավորի` ներգրավելով սփյուռքի հայկական և ոչ հայկական ներուժը

ժզ) ներգրավել սփյուռքի որակական ներուժը բոլոր հարթակներում և ոլորտներում, համակարգաստեղծման և որոշում կայացնելու գործընթացներում

ժէ) պատրաստել նոր դիվանագետների սերունդ` հայաստանյան և սփյուռքյան ներուժով` ներգրավելով փորձառու և ճանապարհ անցած դիվանագետներին

ժը) պայքարել անզիջում կերպով, անխտրական կերպով «կոռուպցիա» զազրելի երևույթի դեմ

ժթ) նոր ծրագրերով, պարզապես կենսական է և հրամայական, նպաստել ժողովրդագրության աճին և’ բնական աճի, և’ հայրենադարձության միջոցով

ի) սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել երկու ճանապարհի սկզբունքով` ոչ թե սոսկ ակնկալել սփյուռքի հատկապես նյութական ներդրումը, այլև Հայաստանի Հանրապետության ներդրումը սփյուռքի կյանքում (երիտասարդներ, մամուլ, անվտանգություն)

իա) արդար դատական համակարգի կյանքի կոչումը. արդարությունը, իրավունքը և արդարադատությունը կենսական են

իբ) հերոս գյուղերի և բնակավայրերի կոչումի շնորհում սահմանային բնակավայրերին` բոլոր հնարավոր արտոնություններով (կրթություն, առողջապահություն, հարկային և այլն)

իգ) աշխատանքային ժամի փոփոխություն` սկսելով առավոտյան 07:00-ից:

«Ազգ – Տաճար» __ «Ազգ – Բանակ» անվտանգության հայեցակարգ-համակարգի գեղեցիկ և խորհրդանշական պատկերը կամ սկզբունքը հրաշալիորեն սահմանված է առաքելական թղթում` հստակ շեշտադրելով թե’ հոգևոր, թե’ մտավոր, թե’ մարմնավոր պատրաստության կերպը, անհրաժեշտությունն ու հրամայականը` հավասարապես և’ ներքին, և’ արտաքին մարտահրավերները դիմագրավելու և կյանքը զարգացնելու նպատակով.

ա. «Զորացե’ք Տիրոջով և նրա զորության ուժով, զգեստավորվեք Աստծու սպառազինությամբ…» – հոգևոր և բարոյագիտական կրթության պատրաստություն, գործադրում, կիրառում և վարքագիծ

բ. «կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» – թշնամու, թշնամական պետությունների սադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ և այլն

գ. «մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» – պատերազմը կամ սպառնալիքը միայն ռազմական չէ, այլ նաև և հատկապես հոգեբանական, վախի ներշնչման, ազդեցության, ենթարկեցնելու մասին է

դ. «ուտսի առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» – համապարփակ և համալիր պաշտպանվածություն, խնդիրների լուծում` հակառակորդին պարտության մատնելով

ե. «ամուր կանգնեք տեղում` ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը որպես զրահ հագնելով» – ինքնապաշտպանության, պաշտպանության սկզբունքների, արժեքների, իրավունքների, ճշմարտության և արդարության համար պայքար մղելով` առանց երկնչելով

զ. «խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով» – պայքարել, պատրաստ լինել պատերազմի` խաղաղություն նվաճելու և պաշտպանելու պատրաստակամությամբ` արդարության հիմքով

է. «և այս ամենի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» – կատարյալ պատրաստվածություն, առաքինության դրսևորում, քաջություն, ամեն գնով հաղթանակի ձգտում

ը. «վերցրեք նաև փրկության սաղավարտը» – պաշտպանել բարձրագույն, գլխավոր արժեքները` ինքնություն, հայրենիք, հավատք, նպատակադրված գործել հաղթանակի և ազատության (փրկության) համար

թ. «Սուրբ Հոգու սուսերը» (այսինքն` Աստծու Խոսքը) – չխնայել ոչինչ և չկանգնել ոչնչի առջև ճշմարտության արդարության հաղթանակի և խաղաղության հաստատման համար
(Եփես. 6:1-17):

Շարունակելի…»։

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am