Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am

168.am. ՔՊ-ական Արփինե Դավոյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ նա իր հայտարարագրում արդեն նշել է անշարժ գույքի ձեռքբերման մասին։

 

 

Թեև, ընդհանուր առմամբ, եթե Դավոյանի մասին ենք գրում, պետք է նշենք, որ 2018 թվականն է բեկումնային եղել ՔՊ-ականի համար․ եթե մինչև հայտնի թավշյա իրողությունները՝ մանկավարժ-հոգեբանի կրթություն ստացած Արփինե Դավոյանը մի քանի տարի աշխատել է՝ որպես ավագ դպրոցի հոգեբան, ապա՝ հաշվապահի օգնական և հաշվապահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար, ապա 2018 թվականից արդեն՝ նա թավշյա իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի դերն էր ստանձնել, ապա համալրել պատգամավորների շարքը։

Իսկ հիմա 2025 թվականի նրա ձեռքբերումների մասին առավել մանրամասն, 2026 թվականի հունիսի 2-ին կուսակցական Դավոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որում մասնավորապես նշել է՝ 2025 թվականի օգոստոսին մայրաքաղաքում գնած և միանձնյա տնօրինվող անհատական բնակելի տան, 2021 թվականին ձեռք բերած 2011 թվականի արտադրության Հյունդայի մակնիշի մեքենայի մասին։

 

 

Նշենք, որ դեռ 2023 թվականին ներկայացրած 2022 թվականի հայտարարագրում պատգամավոր Դավոյանը հիփոթեքի առարկա բաժնում մատնանշել էր անշարժ գույքի մասին։Արփի Դավոյանի մի քանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին աճել են՝ տարեսկզբի 0 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 4,238,972.8 2 դրամ, տարեսկզբի՝ 1,210,066.5 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3,586,659.1 3.դրամ և տարեսկզբի 1,210,066.5 դրամի փոխարեն՝ 3,586,659.1 դրամ։


Տարվա ընթացքում նա հայտարարագրել է մինչև 200 հազար դրամի չափով կանխիկ միջոցներ։

ՔՊ-ականի՝ հաշվետու տարվա՝ 14,766,081.8 դրամ եկամուտը գոյացել է ԱԺ-ից՝ որպես աշխատավարձ և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ստացված 10,446,109 դրամից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 4,238,972.8 դրամ միանվագ վճարումներից և ՆԳՆ կրթահամալիրից ստացած 81,000 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից։

Արփինե Դավոյանը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի չափ է նշել 3,000,000 դրամը։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am