Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Գոռ Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 58-ամյա Գնունի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia Optima»-ի ուղևորներ 34-ամյա Գոհար Ղ․-ն և 63-ամյա Արթուր Ղ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Գրիգորյանը և կրտսեր պարեկ Արթուր Մելոյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար Արամ Խաչատրյանը նշանակվել է Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով մեծարել նահատակների անունն ու պատիվը․ Բագրատ Սրբազան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am