Մենք տեսնում ենք իշխանության ապախոշորացում

«Ամենանշանակալի իրադարձությունը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի ձեռքբերումն էր:Սա առաջին ազդանշանն էր, որ իշխանությունը լրջորեն պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին, իսկ ես կասեի՝ անգամ հետընտրական զարգացումներին: Այս կտրվածքով ձեւավորվում են ապագա իշխանության առանցքները: Իշխանությունը դասեր է քաղել անցած նախագահական ընտրություններից, երբ անակնկալի եկավ ընտրողների վարքագծից՝ տեսնելով ընդդիմադիր թեկնածուի հավաքած քվեների թիվը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ն«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում առանձնացնելով  մի քանի կարեւոր գործընթաց: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ազատ սուբյեկտներ մնացին, որոնք ո’չ ընդդիմություն էին, ո’չ իշխանություն. «Խոսքը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Ըստ էության, այդ ազատության համար ՀՀԿ-ն վճարեց 2014-ին քառյակի առաջացրած սպառնալիքով: ՀՀԿ-ն այժմ հասկանում է, որ նման ազատ ուժեր՝ ազատ վարքագծով եւ հնարավորություններով, չպետք է լինեն, եւ, ահա, փորձում է նաեւ 2017-ի ընտրություններից հետո այլ սուբյեկտների զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից»,-նշեց Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանի  կարծիքով՝ Հայաստանում երկրորդ կարեւոր ներքաղաքական իրադարձությունը կառավարման համակարգի փոփոխություններն են. «Նախարարական պորտֆելների տարանջատումը շատերը կապում են բացառապես ստորագրված համաձայնագրի հետ, բայց ես մեկ այլ տարր եմ տեսնում՝ նոր կառավարման պայմաններում այլեւս սուպերնախարարություններ դժվար թե պետք լինեն Սերժ Սարգսյանին եւ ապագա իշխանության տիրոջը: Մենք տեսնում ենք իշխանության ապախոշորացում, որովհետեւ նոր համակարգի ճարտարապետը լավ գիտի, թե արդյոք իրեն պետք են կառավարության կազմում նման խոշոր խաղացողներ»: Ա.Ավագյան  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am