«Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի «վերադառնալ» իր նախնիների հողերը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա աղաղակող անհամաչափությունը։ Ակնհայտ է, որ Բաքուն այս կեղծ ու հեռահար խոսույթը պահում է օրակարգում՝ որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների և մշտական ճնշման լեգիտիմ գործիք։

Սակայն առավել մտահոգիչն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների կրավորական, վախվորած և սեփական պետական շահերը ստորադասող կեցվածքն է՝ ի տարբերություն «ներքին դաշտում» հոխորտացող, սպառնացող պահվածքի։

Փոխանակ Ադրբեջանի կողմից հնչող այս ագրեսիվ ու պետականակործան թեզերին համարժեք և կոշտ դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելու, Հայաստանի ղեկավարությունը նախընտրում է ձևացնել, թե նման խնդիր գոյություն չունի։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը պատրաստակամորեն քննարկում և ընդունում է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ սկսած սահմանազատման միակողմանի սկզբունքներից մինչև սեփական երկրի Մայր օրենքը փոխելու պատրաստակամություն։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի առաջ ագրեսիվ հռետորաբանությամբ, գոռգոռոցներով ու «դուխով» կերպարով հանդես եկող իշխանությունը արտաքին ճակատում ընդունակ չէ անգամ պրիմիտիվ ու տրամաբանական հարցադրումներ անել։

Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից։

Այս ամենի ֆոնին առանձնակի քննադատության է արժանի Հայաստանի իշխանությունների որդեգրած բացարձակ հրաժարողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Պաշտոնական Երևանը ոչ միայն չի փորձում, այլև բացահայտորեն խուսափում է միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության հավաքական և անվտանգ վերադարձի, նրանց իրավունքների ու սեփականության պաշտպանության հարցը։ Սեփական հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային օրակարգից ամբողջությամբ ջնջելով և արցախյան էջը վերջնականապես փակված համարելով՝ իշխանությունները Բաքվին հնարավորություն տվեցին անարգել առաջ մղել իր պատմական կեղծարարությունը։ Արդյունքում, Ադրբեջանը, էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը, այսօր միջազգային հանրությանն է հրամցնում «Արևմտյան Ադրբեջանի» շինծու թեզը, իսկ Հայաստանի կառավարությունը լուռ հետևում է այս ընթացքին՝ վախենալով խախտել իր իսկ կողմից հորինված «խաղաղության պատրանքը»։

Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի և Ադրբեջանի պահանջները հիմնավորողի դերում, ցանկացած թղթային պայմանագիր ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պարզապես արձանագրելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am