«Հիվանդության 4-րդ՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Սարգիս Հացպանյան

Ծանր հիվանդության պատճառով երեկ իր մահկանացուն է կնքել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը: Դեռևս 2017 թվականի հոկտեմբերին Հացպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հիվանդության մասին. «Ինձ լրջագույնս քննած օնկոլոգների ախտորոշմամբ՝ հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում առավել քան ուշացած էի։ Բժիշկներն, այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում» ասացվածքի տառին եւ ոգուն համապատասխան ինձ առաջարկեցին շատ բարձր դոզայով քիմիոթերապիայի կուրս ընդունել, ինչին, ըստ իրենց, իսպանական կատաղած ցուլերը հազիվ թե դիմանալ կարողանային։ Ճարս ինչ էր, իսպանական ցուլերի ուժը չունենալով հանդերձ՝ ստիպված համաձայնվեցի եւ եռամսյա կուրսերի արդյունքները ցույց տվեցին, որ իմ ուժերն էլ նրանցից պակաս չէին: Ինչպես տարիներ առաջ Ադրբեջանին ենք ռազմի դաշտում ծնկի բերել, այնպես էլ իմ մարմնում չգիտեմ երբվանից նենգորեն դարանակալած «թուրք» քաղցկեղին եմ արժանապատիվ հային հատուկ կեցվածքի շնորհիվ ծնկի բերել։Միով բանիվ. ֆեյսբուքյան իմ վերջին կիսման՝ «Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է. կլինեմ, կմնամ այսպես...» խոսքերն իրենց ճշմարտացիության հավաստիությունն անհերքելիորեն ապացուցել են արդեն։ Բժիշկներս ինձ բարի լուրը ավետելիս ընդամենը երեք ամսվա բուժման ընթացքում ձեռք բերված արդյունքը հրաշք էին բնորոշում, որոնց իր հարկին ուղղել փորձեցի, բնորոշմանն հավելելով հայկական մակդիրը։ Այո… իրոք, որ իմ հետ կատարվածը կարելի է հրաշք անվանել, այն էլ հայկական հրաշք, բնականաբար։ Մի բան պարզ է արդեն, որ չար ու նենգ քաղցկեղը հայի իմ տեսակի առաջ ծնկի եկավ ու նահանջեց։ Սա փաստ է, անհերքելի փաստ։ Առայժմ այսքանը միայն, մյուս ավետիսը, որ իմ մոտակա շաբաթներում նախատեսվող վիրահատությանն է վերաբերվում, հույս ունեմ Ձեր հետ կիսվել առաջիկա օրերին։ Լավ եղեք, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս»։

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am