«Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի բուհերում սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը: Ավելի ստույգ՝ առաջին փուլի փաստաթղթերի ընդունումն արդեն ավարտվում է. որոշ բուհեր փաստաթղթերն ընդունում են հունիսի 1-ից (օրինակ՝ ԵՊՀ-ն), որոշները՝ հունիսի 5-ից, 8-ից և այլն: Սակայն այստեղ կան մի շարք տարօրինակ հգանգամանքներ:

Նախ՝ նշենք, որ 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին: Բայց սա ամենը չէ: Կան որոշ բուհեր, որոնք ուղղակի ռեկորդներ են սահմանում: Օրինակ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համապատասխան հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18ին: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, կառավարությունը որոշումը կայացրել է հունիսի 11-ին, մարդիկ մեկ շաբաթ անց հայտարարություն են տեղադրում: Բայց կասկածներն ի հայտ են գալիս, երբ հայտարարության մեջ կարդում ես. «ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը»: Ուրեմն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունում են, իսկ հայտարարությունը հրապարակում են ժամկետի ավարտից երկու օր առաջ, իսկ եթե հաշվի առնենք, որ հունիսի 20-ը շաբաթ է, ստացվում է, որ դիմորդներն ընդամենը մեկ օր են ունենում: Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում՝ իսկ ովքե՞ր և ե՞րբ են դիմել անվճար 55 տեղի համար, ինչպե՞ս են իմացել այդ մասին, առավել ևս, որ մեզ դիմած մի շարք պոտենցիալ դիմորդներ նշում էին, որ հունիսի սկզբից զանգահարում են համալսարան, և իրենց ասում են, որ հայտարարությունը պատշաճ կերպով կհրապարակվի: Համաձայնեք՝ շատ կասկածելի է այս ամենը:

Ի դեպ, համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն 1-ին փուլի համար դիմումներն ընդունում է հունիսի 15-ից, իսկ հայտարարությունը տեղադրել են պատշաճ ժամկետներում: Նույնը վերաբերում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին (հայտարարությունը տեղադրվել է հունիսի 12-ին) և այլն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am