«Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները

Երբ երկրում հետընտրական շրջանը մեկնարկում է աննախադեպ քաղաքական լարվածությամբ, իսկ խաղի կանոնները սկսում են թելադրվել բացառապես ուժային դիրքերից, հասարակությունը կանգնում է համակարգային ճգնաժամի առաջ։ Իրավիճակը, երբ ընդդիմադիր խոշորագույն ուժի առաջնորդը հայտնվում է տնային կալանքի տակ, իսկ իշխող վերնախավը հրապարակայնորեն սպառնում է պատժել ու բանտարկել բոլոր հիմնական հակառակորդներին, խախտում է քաղաքական մրցակցության տարրական նորմերը։ Ավելին, երբ նախընտրական ծրագրերով թիրախավորվում են սահմանադրական պաշտպանություն ունեցող հոգևոր ու կրոնական կառույցները, իսկ կենտրոնական ընտրական մարմիններն ու դատարանները հետընտրական մանիպուլ յացիաներով զրկում են ուժերից մեկին խորհրդարանական մանդատներից, օրենքի գերակայությունը դադարում է գործել։ Պատգամավորական անձեռնմխելիության կամայական չեղարկումը, ընդդիմադիր գործիչների ու նրանց սեփականության դեմ սկսված իրավական արշավները, ինչպես նաև պետական մեդիայի ու հրահանգավորվող փորձագիտական դաշտի միակողմանի քարոզչությունը փաստում են մեկ բան՝ պետական ապարատն ամբողջությամբ լծվել է անձնիշխանության պահպանմանը։

Այս ծանր պայմաններում ընդդիմադիր դաշտը, կարծես թե, սկսել է ելքեր որոնել ստեղծված իրավիճակից։ Այդ հնարավոր քայլերի ու ռազմավարության մասին որոշակի փակագծեր երկու օր առաջ բացահայտեց Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ շուտով նախաձեռնում է ընդդիմադիր ուժերի լայն կոնսոլիդացիա, որն ուղեկցվելու է նաև հանրահավաքային ակտիվ պայքարով, և արդեն օրեր անց հանդես կգան մեծ հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությամբ։

Ստեղծված իրավիճակում, ըստ էության, ձևավորվել է երկու հիմնական ճանապարհ, որոնցով պիտի ընթանա քաղաքական պայքարը, և ինչպես ցույց են տալիս զարգացումները, ընդդիմությունն ընտրել է դրանց զուգահեռ կիրառման տակտիկան։

Առաջին ուղին իրավական գործընթացների շարունակականությունն է։ Չնայած դատախազության և դատարանների կողմից իրականացվող բացահայտ ընտրողական արդարադատությանը, իրավական բոլոր ատյաններով անցնելը, բողոքարկումներն ու օրենսդրական փաստարկումները մնում են անհրաժեշտություն։ Սա կարևոր է թե՛ ներքին հանրությանը, թե՛ միջազգային դիտորդներին իշխող համակարգի կամայականություններն ու ապօրինությունները փաստագրված ներկայացնելու համար։

Երկրորդ և առավել վճռորոշ ճանապարհը փողոցային ճնշման կտրուկ մեծացումն է, ինչի մասին էլ հենց ազդարարեց Սամվել Կարապետյանը։ Երբ սահմանադրական ու խորհրդարանական խողովակները բռնի ուժով սահմանափակվում են, ուղիղ ժողովրդավարությունն ու հանրային զանգվածային օրինական դիմադրությունը դառնում են այն միակ ազդեցիկ գործիքը, որը կարող է ստիպել վարչական մեքենային՝ հաշվի նստել հասարակության իրական պահանջների հետ և կանգնեցնել պետության սահուն անցումը դեպի տոտալ ավտորիտարիզմի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 115 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am