Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել։

«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video) Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am