Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան

Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը որքան հեռու է եղել իր ցանկալի արդյունքից, այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ընդդիմադիր առաջատար 3 ուժերից գոնե երկուսը մասնակցել են համապետական ընտրություններին թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմություն, հետևաբար լավ ծանոթ էին այդ պրոցեսներին։ Թվում էր, թե այդ ուժերը, առանձին-առանձին գնալով ընտրությունների, զուգահեռաբար կկազմակերպեին նաև միասնական գաղափարախոսությամբ ընդհանուր ճակատ՝ ներգրավելով բազմաբևեռ քաղաքական ուժեր, կստեղծեին միասնական մարմիններ՝ վերահսկելու ընտրությունները, քննարկելու բոլոր հնարավոր տարբերակները և պատրաստ լինելու դրանց (ԱԺՄ-ն իր առաջարկն ընդդիմադիր ուժերին ներկայացրել է դեռևս 2025թ․ նոյեմբերին

Այդ ամենը տեղի չունեցավ։ Ընդդիմությունն այս ընտրություններին վերաբերվեց որպես սովորական ընտրություններ։ Մինչդեռ պետք էր հստակ գիտակցել, որ սա սովորական ընտրական գործընթաց չէր, այս ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։

Իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ տեղի ունեցած լայնածավալ բռնաճնշումները, ձերբակալությունները, անօրինական այլ գործողությունները վկայում էին այն մասին, որ գործող իշխանությունները հեռու էին ընտրությունների միջոցով վերարտադրվելու հնարավորությունից (իշխանությունն ուներ առավելագույնը 35-37% ձայն)։ Դրա վառ վկայությունն էր նաև ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանի հապշտապ հայտարարությունն իրենց «հաղթանակի» մասին, երբ դեռևս քվեաթերթիկների չնչին մասի արդյունքներն էին հայտնի։ Դա պարզապես հայտարարություն չէր, դա մոբիլիզացիայի կոչ էր իր թիմակիցներին, ինչպես նաև հրաման էր համապատասխան մարմիններին՝ գնալ մինչև վերջ և ապահովել իշխանության հաղթանակը։ Դա նաև այդ ամենի պատասխանատվությունն իր վրա վերցնելու հայտարարություն էր։

Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել, սկսել պայքար, փոխարենը հայտնվել էին շփոթմունքի մեջ։ Նման իրավիճակում ժամանակը շատ մեծ դեր է կատարում, և այդ քայլը կարող էր էապես ազդել հետագա իրադարձությունների վրա։ Ցավոք, այդ ժամանակը բաց թողնվեց։

Այժմ գտնում ենք, որ անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է։ Արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում։

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Դեմ քաղաքացիների մեջ կան հարյուրհազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել իրենց գաղափարների ու նպատակների համար։ Դա հույս ու ոգևորություն է ներշնչում, որ փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են։

ԱԺՄ կուսակցությունը, ինչպես իր գործունեության ողջ ընթացքում, շարունակելու է պայքարել իր գաղափարների և այն խնդիրների համար, որոնք դրված են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև, մինչև Հայաստանում կձևավորվի իշխանություն, որն իր վրա կվերցնի այդ գաղափարների ու խնդիրների իրականացումը։

Ազգային ընդհանուր նպատակների ու խնդիրների կողքին այս պահին առաջնահերթ խնդիրներն են․

1․ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների ազատագրումը։

2․ Արցախահայության վերադարձն իր բնօրրան ու անվտանգության ապահովումը։

3․ Դրսից թելադրվող ամոթալի հանրաքվեի ու սահմանադրական փոփոխությունների կանխումը։

4․ Անկլավների ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցերի փակումը։

5․ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակումն ու պետության ներսում իրավունքի և ազատության հաստատումը։

6. Բոլոր ջանքերի գործադրումը, որպեսզի Հայաստանը չդառնա Արևմուտք-Ռուսաստան դիմակայության թատերաբեմ»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am