Պուտինի «փորացավն» էլի Ալիևն է

ԵԱՏՄ-ի գոյության երեք տարիները, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապացուցեցին միության արդյունավետությունը. «Ավելացել է ապրանքաշրջանառությունը, ուժեղացել են միության անդամ 5 երկրների դիրքերը երրորդ երկրների շուկաներում, ստեղծվել են նոր համատեղ ընկերություններ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին հասցեագրած հատուկ ուղերձում, որպես ԵԱՏՄ-ում հունվարի 1-ից նախագահությունը ստանձնած պետության ղեկավար, առաջարկել է խորացնել համագործությունը Միությանը չանդամակցող ԱՊՀ անդամ պետությունների հետ: Ավելին՝ Պուտինն առաջարկել է այդ պետություններից մի քանիսին շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: ՌԴ նախագահի ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ Թե հատկապես ԱՊՀ անդամ որ պետություններին է Պուտինը ցանկանում տեսնել ԵԱՏՄ դիտորդի դերում, ուղերձը չի հստակեցնում: Եվրասիական տնտեսական միության անդամ են հանդիսանում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Հայաստանը։ Բացի նշված երկրներից, ԱՊՀ-ին անդամակցում են նաև Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, որոշ վերապահումներով՝ Թուրքմենստանը և Մոլդովան, որի խորհրդարանում, ի դեպ, ներկայումս քննարկվում է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը: Ըստ որոշ դիտարկումների, Պուտինի ուղերձում, ամենայն հավանականությամբ, նկատի են առնվում ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: Հիշեցնենք՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու՝ Մոսկվայի կողմից գործադրվող ջանքերի մասին մամուլը (այդ թվում՝ ռուսաստանյան) գրել է դեռևս 2014-ին: Անցած տարի էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր՝ Մոսկվան միայն ուրախ կլինի, եթե Բաքուն ԵԱՏՄ-ին ինտեգրվելու ցանկություն հայտնի: Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարի հեղինակը, պաշտոնական վարկածի համաձայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, ով նախօրեին Վաշինգտոնում հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում: ԵԱՏՄ մեկ այլ հիմնադիր անդամ Բելառուսի նախագահն էլ երկու օր առաջ հայտարարել էր՝ «Բելառուսը խաղաղասեր եվրոպական պետություն է»: Մինչդեռ, Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքի ինտեգրումը մեկ միության մեջ ներկայիս նախընտրական շրջանում առավել քան կենսական է: Ըստ մի շարք հարցումների, բազմաթիվ ռուսաստանցիներ ափսոսանք են հայտնել ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ, հայտնում է «Ազատությունը»: Մասնավորապես, «Լևադա» կենտրոնի՝ անցած տարվա դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն, Խորհրդային կայսրության փլուզման կապակցությամբ ափսոսանք է հայտնել հարցվածների շուրջ 58 տոկոսը։ Ռուսաստանի նախագահ և մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն էլ, դեռ 2005 թվականին, ԽՍՀՄ-ի փլուզումը համարել էր «20-րդ դարի խոշորագույն աղետը»։ Իր այսօրվա ուղերձում Ռուսաստանի նախագահը համագործակցության զարգացման համատեքստում բերել է Վիետնամի օրինակը․ այդ երկրի ու ԵԱՏՄ-ի միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ։ Պուտինն իր ուղերձում նաև հույս է հայտնել ազատ առևտրի գոտի ձևավորելու բանակցություններ սկսել Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ, ինչը «նույնպես արդյունավետ կլինի»: Իսկ ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև համագործակցության մեջ Պուտինը «մեծ հեռանկարներ է» տեսնում: Այսպես, ակնհայտ է, որ Մոսկվան, իսկապես, ուրախ կլիներ, եթե Ալիևը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացներ: Բայց Բաքուն ոչ միայն ձգում է հարցը, այլևս մի քանի առիթներով հասկացնել է տվել, որ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կապված է ԼՂ խնդրի հետ: Այսինքն, եթե անգամ Ալիևը որոշի, որ պետք է իր երկիրն ավելի խորը համագործակցի ԵԱՏՄ-ի հետ, կամ ավելին՝ նույնիսկ անդամակցի: Սպասենք Բաքվից հերթական արձագանքին՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրացիոն հնարավորությունների վերաբերյալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am