Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին
Իսրայելական բանակը հայտնել է իր մեկ զինվորի մահվան և յոթի վիրավորման մասին Լիբանանի հարավում: Խումբը տուժել է Իրանի կողմից աջակցություն ստացող «Հըզբոլլահ» խմբավորման տեղադրած ականի պայթյունից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Еuronews-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռակա կարգով ստորագրել են խաղաղության վերաբերյալ փոխըմբռնման շրջանակային հուշագիրը: Իսրայելը նախկինում զգուշացրել էր, որ ինքը համաձայնագրի կողմ չէ և կշարունակի լուծել ազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ հարավային Լիբանանում: Չնայած հրադադարին՝ այնտեղ շարունակվում են հրետակոծությունները:
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քննադատեց Իսրայելին՝ «Հըզբոլլահի» հետ հակամարտության պատճառով հարավային Լիբանանում «չափազանց երկար» մնալու համար։ Վերջերս հրապարակված ԱՄՆ-Իրան շրջանակային հուշագրում ներառված է Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման մասին կետ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
