Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. ««Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց»․ երեկ ադրբեջանական մամուլում հայտնվեց այս վերնագրով նյութ։ Նյութից պարզ է դառնում, որ ադրբեջանական պետությունը ֆինանսներ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն հայկական դասագրքերը ու այնտեղ ենթադրյալ ատելություն գտնեն։ Իրենք, իհարկե, փաստական որևէ նյութ գտնել չեն կարող, ավելին ասեմ՝ իրական ատելությունն ու զավթողականությունը քարոզվում են հենց ադրբեջանական դասագրքերում։ Բայց այստեղ ուշագրավն այն է, որ պետությունը փող է դրել, առաջադրանք է տվել համապատասխան մարմիններին, դրանից հետո ֆինանսավորել է անգլերենով գրքեր տպել ու փորձել տարածել այդ ակնհայտ կեղծիքը, այսինքն՝ կոնկրետ քարոզչական խնդիրների վրա ռեսուրս է դրել։ Էլ չեմ ասում, որ այդ զեկույցի միջոցառմանը պատգամավորներ են եկել, որ դրա մասին խոսեն և տարածեն։

 

Ի գիտություն ասեմ, որ ես ինքս, շատ լավ հասկանալով Ադրբեջանից եկող ռիսկերը, իմ անձնական նախաձեռնությամբ, դեռ անցած տարվա մայիսին հատ առ հատ ուսումնասիրել եմ 2020 թվականից հետո Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում պատմության դասագրքերի վերահրատարակված տարբերակները, ամիսներով ուսումնասիրել եմ այդ դասագրքերը, հանել եմ Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվող վտանգավոր զավթողական հայեցակարգը, ցույց եմ տվել, թե ինչպես է դա ներդրվել ադրբեջանական դասագրքերում, պատրաստել եմ նյութի թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տարբերակները։

Իսկ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այդ ամենը ոչ միայն չի կարողացել նայել, հասկանալ, գնահատել, ներկայացնել միջազգային գործընկերներին, այլև պայքարել է, ռեսուրս է դրել, որպեսզի Ադրբեջանից եկող ռիսկերից խոսացողները լինեն թիրախավորված, փող է ծախսել, որպեսզի իրենց հարող «փորձագետները», իրենց պատգամավորները գան ու ասեն, որ նման խնդիր չկա, դա կեղծիք է։

 Այս պարզ օրինակի վրա անգամ կարելի է հասկանալ, որ մենք Հայաստանում գործ ունենք Ադրբեջանի կամակատար իշխանության հետ։ Իսկ մեր դեմ բոլոր ճակատներով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանից, թե՛ ՀՀ ղեկավարության կողմից․․․»:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am