Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ի սահմաններում Վաղարշապատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի Նավասարդյան փողոցի բնակիչներ ամուսինները հերթական անգամ կեր տալու նպատակով մոտենում են տան մոտ կառուցված թռչնագոմերին և տեսարանից շոկ են ապրում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը հայտնաբերում է տան հողամասում և թռչնաբներում տարբեր հատվածներում սատկած հնդկահավերին ու բադերին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան 63-ամյա տղամարդն ասում էր. «Նման բան երբևէ չէր եղել։ Թոշակառու ամուսիններ ենք, վարկով վերցրել ու փոքրիկ տնտեսություն էինք իբրև թե ստեղծել։ Առավոտյան կինս գալիս է էստեղ, որպեսզի կեր տա հնդկահավերին ու բադերին ու շփոթված ինձ է տեղեկացնում։ Պարզվում է՝ մեզ դեռևս անհայտ կենդանիների կողմից, որովհետև սա մեկ կենդանու արած չի լինի, մեր 150-ից ավելի հնդկահավերին ու 30 բադերին սատկացրել են թռչնաբներում։ Նաև հնդկահավերի ու բադերի կոմղից թուխս դրված մոտ 250 ձվեր ճուտ չեն տա, քանի որ բոլոր թխսերը սատկած են։ Մեզ պատճառվել է մոտ 7000-8000 ԱՄՆ դոլարի վնաս։

Հիմա խնդրանքով դիմում ենք մեր վարչականի ղեկավարին, Վաղարշապատի քաղաքապետին, Արմավիրի մարպետ Վահրամ Խաչատրյանին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի մեզ միայնակ չթողնեն այս արհավիրքի հետ»։

Գյուղացիները նույնպես միանում էին այդ խնդրանքին՝ շեշտելով նաև, որ ուզում են հավատալ, որ ընտանիքը միայնակ չի մնա, հավելելով, որ լավ կլինի, որպեսզի այն բանկը, որտեղից իրենք վարկ են վերցրել, գոնե 3 տարով սառեցնի վարկային պարտավորությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին արդեն տեղեկացվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է համայնքային ոստիկանը, ում կողմից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. ընդդիմությունը միավորվում է․ Սամվել Կարապետյանը նոր փակագծեր է բացում (video) Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի «Դուրս արի՛, դե հիմա ճղիր քեզ․․․ լսեցի՞ր՝ ինչ է ասել Ալիևը»․ Արման Աբովյան (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է. Մասադիկով Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am