Ինչ հետեւություններ կանի իշխանությունը Ելք-ի երթից

Խորհրդարանական Ելք դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ ելքն այլեւս իրողություն է: Լավ, թե վատ, ցույց կտա ժամանակը, մասնավորապես, իշխանության գործողություններից պարզ կդառնա, թե ինչ հետք ու ազդեցություն է ողել քաղաքացիների խաղաղ երթը: Նախնական գնահատականներով երթին հազարից ավելի քաղաքացիներ են մասնակցել, իսկ սա, իհարկե, ֆանտաստիկ թիվ չէ, սակայն առկա իրողությունների պայմաններում նույնիսկ անսպասելի: Խնդիրն այն է, որ այն պահից, երբ Ելք դաշինքից հայտարարեցին գնաճի դեմ երթ անցկացնելու նախաձեռնության մասին, գրոհ կազմակերպվեց ընդդիմադիր դաշտից: Գրեթե բոլոր ընդդիմադիրները չբավարարեցին երթին մասնակցելու մերժումով, այլ հիմնահատակ քննադատեցին Ելք-ականներին: Քննադատողների հիմնական փաստարկը Ելք-ի իբրեւ նախագահականից կառավարվող կեղծ ընդդիմություն լինելն է, որ այս ուժերի ոչ դաշինք ձեւավորելը, ոչ խորհրդարան անցնելը  , հետեւաբար եւ ոչ մի քայլ պատահական չի եղել ու չի արվում: Ելք-ին չի ներվում հատկապես այն փաստը, որ ընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հետեւաբար իշխանությունների լեգիտիմության իրողությունը: Բայց մյուս կողմից՝ կա՞ որեւէ ուժ, որը վիճարկեց այդ լեգիտիմությունը ու ձեւի համար մի քանի բողոքի ակցիաներ արեց: Հետընտրական դեպրեսիայից զուրկ գործիչներն էլ Ելք-ին մեղադրում էին իշխանափոխության պահանջ չդնելու հարցում: Մի խոսքով՝ փաստն այն էր, որ Ելք-ի երթին դեմ էին ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմադիրները: Այս համատարած քննադատության , հիասթափության ու կասկածամտության մթնոլորտում կազմակերպված երթին թեկուզ հազար մարդու մասնակցությունը արդեն իսկ լուրջ ազդակ է: Ի վերջո, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ապրիլյան վերջին ընտրությունների բացառիկությունը նրանում էր, որ չկար ընդդիմության ընդվզում,այդ ընտրություններից հետո հանրությունը հիմնովին հիասթափվել է ընդդիմությունից, հուղարկավորել ընդդիմությունը Հայաստանում, եւ ահա,  ամիսներ հետո ամենաքննադատվող ուժի նախաձեռնած հավաքը հաճելիորեն զարմացրել է շատերին:  Առավել եւս, որ դրանք շարունակական են լինելու: Սակայն պետք է նշել, որ հաջորդական ակցիաներն իմաստ ունեն, եթե «Ելք»-ի օրակարգը դառնա ավելի բովանդակալից, իսկ պահանջները՝ ավելի ընդլայնված, քան թանկացումներն են: Երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենց հաջորդ երթը լինելու է փետրվարի 5-ին, որն ունենալու է կոնկրետ նպատակ ու պահանջ: «Եթե մինչև այդ իշխանությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը, չնախաձեռնի Հարկային օրենսդրության փոփոխություն, իսկ «Ելք» դաշինքը հիմա վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը, այդ երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը, մենք կպահանջենք, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները «հետ ողորմեա» անեն»,- ասել է նա: Այսօրվա երթի եզրափակումը սակայն պատկերացում չի տալիս դաշինքի գործընթացի մյուս փուլերի  եւ  օրակարգի մասին: Ընդդիմության նման օրակարգը չի ավելացնելու ցուցարարների թիվը ու հարկավոր է քաղաքական հստակ պահանջ դնել՝ այն է իշխանափոխությունը, որը նախ կմեծացնի  քաղաքական հարթակը ու կմիանան տասնյակ ուժեր ու գործիչներ, ապա նաեւ հրապարակը: Ի դեպ, օրերս մենք արդեն տեղեկացրել ենք, որ իշխանությունը հստակ օրակարգ չունի, թե ինչ է անելու հունվարի 23-ին սպասվող լսումների ժամանակ,  նրանց գործողությունները պայմանավորված են լինելու Ելք-ի երթի բազմամարդության ու ներկայացված օրակարգից: Մի քանի օրից պարզ կդառնա՝ Ելք-ին հաջողվեց վախեցնել իշխանություններին, թե ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ կար: Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am