Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունիսի 14-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել։

Մասնավորապես, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

3-րդ գումարտակի ծառայողները ժամը 2․45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակե գլանակ։

3-րդ գումարտակի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու ևս մեկ դեպք են բացահայտել Արշակունյաց պողոտայում։ Ժամը 4-ի սահմաններում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ։

Հունիսի 14-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Ժամը 23․20-ի սահմաններում Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժին է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև հունիսի 15-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ։ Նրանք կեսգիշերն անց Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքում հաշվառված 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Հունիսի 14-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։ Նրանք Քըրք Քըրքորյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող 7 դեղահաբ, ներարկիչներ, մոխրացած հետքերով լամպ և դանակ։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժիններ։ Քննությամբ հանգամանքները բացահայտվում են։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT.
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am