Զգուշացում ու կոնկրետ մեսիջ Բրյուսելից

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նախօրեին անդրադարձել է Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրին: Նա «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի մասը կարող է կյանքի կոչվել արդեն գարնանը: Դեսպանն ընդգծել է, որ խոսքը, այսպես ասած, նախնական կիրարկման մասին է․ - «Ինչպես գիտեք, Եվրամիությունը լավ է սկսել [վավերացման գործընթացը]: Էստոնիան, որի նախագահությունը ավարտվեց Եվրամիությունում, առաջինն է վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Կարծում եմ, սա շատ հստակ ազդանշան է բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը հիմնված է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի վրա, որոնք տարբեր են Եվրամիության անդամ երկրներում: Երբեմն, վավերացումը պարզ է, երբեմն՝ բարդ, մասնավորապես դաշնային պետություններում, ուր միջազգային յուրաքանչյուր պայմանագիր անցնում է բարդ ընթացակարգով: Սակայն մենք լավատես ենք»: Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը նաև թույլ է տալիս նրա շատ դրույթներ կյանքի կոչել մինչև փաստաթղթի վավերացումը Եվրամիության բոլոր երկրների կողմից․ - «Եվրամիության տեսանկյունից ամենակարևորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով: Չենք կարող ենթադրել, թե համաձայնագրի նախնական կիրարկումը կոնկրետ ո՞ր օրը կսկսվի, սակայն հիմք ընդունելով հանրությանը հայտնի ազդանշանները՝ կարծում եմ, որ պետք է լավատես լինենք՝ համաձայնագրի նախնական կիրարկման մասով»: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Էստոնիան վավերացրել է համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վերջերս նշել էր, որ Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տարեվերջին Կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով: Սվիտալսկին բավական կոնկրետ մեսիջ է հղել Հայաստանի իշխանություններին: Նա հստակ հասկացնել է տվել, որ կարող են արդեն իսկ քայլեր ձեռնարկել՝ մինչև ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացումը: Այսինքն, եթե կան ոլորտներ ու աշխատանքներ, որոնք կարելի է այսօր անել՝ ինչու՞ չանել... Հետևաբար, Հայաստանի իշխանություններին ուղղված մեսիջը հստակ է ու միանշանակ: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ ինչու՞ են դանդաղ գործում մեր իշխանությունները, եթե կարող են Համաձայնագիրն իրականացնելու ճանապարհին արդեն իսկ գործել... Բրյուսելի մեսիջով, այսպիսով, խիստ կարևոր հարց է առաջ եկել: Հայաստանի իշխանությունները որևէ ձևով պետք է արձագանքեն անելիքների մասով: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am