Նազարբաևի «դավաճանությունն» ու Պուտինի ցասումը. Հերթը Սարգսյանի՞նն է

Նախօրերին Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և Ղազախստանի նախագահները: Մինչ բանակցությունների մեկնարկը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն և Ղազախստանը տնտեսական հիանալի հարաբերություններ ունեն: Իր հերթին Նուրսուլթան Նազարբաևն էլ նշել էր, որ ներկայացնում է ոչ միայն Ղազախստանը, այլև Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: Նա բարձր էր գնահատել Վաշինգտոնի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել ԱՄՆ-ի հատուկ դերը Աֆղանստանում: Ընդ որում, ամենաուշագրավ պահը՝ կողմերը հայտնել էին, որ 7 միլիարդ 500 միլիոն դոլարի առևտրային համաձայնագիր են ստորագրելու: «Միացյալ Նահանգները պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում», -Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նման կոչով հանդես եկավ պաշտոնական այցով ԱՄՆ ժամանած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Մի կողմից մեր հարևանը Ռուսաստանն է, մյուս կողմից` Չինաստանը, հարավում իսլամական աշխարհն է: Եվ այստեղ շատ կարևոր է Միացյալ Նահանգների ներկայությունն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ` 5+1 ձևաչափում: Ես խնդրում եմ նախագահին շարունակել մեր այդ համագործակցությունը», - դիմելով Թրամփին, ոչ ավել, ոչ պակաս ասաց Նազարբաևը: Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահն է, որի հետ հանդիպում է Ղազախստանի առաջին և մինչ օրս միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի ղեկավարը առաջին անգամ պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանել էր հեռավոր 1992թ. մայիսին`բանակցություններ անցկացնելով ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ: Ի դեպ, թե՛ Թրամփը և թե՛ Նազարբաևը հատուկ ընդգծում էին, որ Ղազախստանի անկախությունն առաջինը ճանաչել է հենց Միացյալ Նահանգները: «Ես համոզված եմ, որ իմ այցի արդյունքը կդառնա մեր հարաբերությունները ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին որոշումը: Իրոք, Միացյալ Նահանգներն առաջին ճանաչեց Ղազախստանի անկախությունը: Այդ ժամանակաշրջանից ի վեր Վաշինգտոնը քաղաքականապես աջակցում է Ղազախստանին, ինչը մեր երկրի [դիրքերի] ամրապնդման հիմք է հանդիսացել, հնարավորություն է տվել մեզ դառնալ աշխարհի հարգված պետություններից մեկը», - ասում էր Նազարբաևը: «Ավելի քան քառորդ դար է, ինչ ԱՄՆ-ը դիտարկում է ուժեղ, ինքնիշխան և անկախ ղազախական պետությունը որպես Կենտրոնական Ասիայում գտնվող բարեկամ երկիր և ռազմավարական գործընկեր: Մեզ համար մեծ պատիվ էր լինել առաջին պետությունը, որը 25 տարի առաջ՝ Ծննդյան տոներին ճանաչեց Ղազախստանի անկախությունը», ասաց Թրամփը` հիշեցնելով, որ անցող երկուսուկես տասնամյակներում Ղազախստանն ու Միացյալ Նահանգները կարողացել են լուրջ հաջողության հասնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման` նախևառաջ էներգետիկ կապերի ընդլայնման ճանապարհին: Ամերիկյան ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 90-ականներից ի վեր գերազանցել է 50 միլիարդ դոլարի ցուցանիշը: Սպիտակ տանը կայացած ասուլիսում Նազարբաևը նաև հայտնեց, որ իր այցի ընթացքում կողմերը պատրաստվում են 7 միլիարդ դոլար ընդհանուր ծավալի տարատեսակ գործարքներ կնքել: Այս պահին հայտնի է շուրջ 2․5 միլիարդ դոլարի արդեն իսկ կնքված գործարքների մասին: Մասնավորաբար, ղազախական երկու ավիաընկերությունները` SCAT-ը և Air Astana-ն, 1 միլիարդ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նորագույն օդանավեր ձեռք կբերեն Boeing ընկերությունից: «Այս գործարքի շնորհիվ Միացյալ Նահանգներում շուրջ 7 հազար նոր աշխատատեղ կբացվի», - նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ղազախական կողմը նաև պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը մեկ այլ առաջատար ամերիկյան ընկերության` General Electric-ի հետ, որից Աստանան առաջիկայում 300 երկաթուղային լոկոմոտիվ կգնի` 900 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: «Դա իր հերթին կնպաստի ևս 3 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը Միացյալ Նահանգներում», - նշում էին ղազախական պատվիրակության անդամները: Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում Թրամփն ու Նազարբաևը ակտիվորեն քննարկում էին նաև մի շարք տարածաշրջանային թեմաներ` մասնավորաբար Աֆղանստանում ստեղծված կացությունն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: Այդ մի խնդրում, ըստ Նազարբաևի, որոշիչ դերակատարություն պետք է ստանձնեն աշխարհի երեք առաջատար գերտերությունները, սակայն Աստանան ևս ասելիք ունի: «Դուք գիտեք, որ Ղազախստանը ժամանակին հրաժարվեց աշխարհի հզորությամբ չորրորդ միջուկային զինանոցից, ուստի մենք բարոյական իրավունք ունենք միջուկային [հավակնություններ ունեցող] պետություններին կոչ անել հետևել մեր օրինակին: Մենք այդ գործելաոճն էինք որդեգրել Իրանի դեպքում, այժմ նույն կերպ եմ խոսում Հյուսիսային Կորեայի հետ: Այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի շնորհիվ: Այդ առթիվ մեզ չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են հավասարվել», - նշում էր Ղազախստանի նախագահը: Այսպես, տպավորիչ այց, տպավորիչ արդյունքներով՝ 7.5 մլրդ դոլարի պայմանագրերի ստորագրում, 20-ից ավելի կոմերցիոն գործարքներ, համաձայնագրերն այդ թվում կվերաբերվեն Boeing ինքնաթիռների գնմանը, էլեկտրաքարշերի կառուցմանն ու ագրարային ոլորտում ներկայությանը։ Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ղազախ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել: Թե ինչպես է վերաբերելու Նազարբաևի այցին պաշտոնական Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը: Այն որ Պուտինն իրական խանդի առիթներ ունի՝ միանշանակ է: Իսկ ե՞րբ Թրամփը Վաշինգտոն կհրավիրի Սերժ Սարգսյանին: Հարավային Կովկասում զուսպ քաղաքականություն վարող Վաշինգտոնի համար, թերևս, չի կարելի բացառել նման հրավերը: Մնում է ընտրել ճիշտ պահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am