Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակներն են Արուսյակ Մանավազյանը և Ալխաս Ղազարյանը։

Պատգամավորների այս նախաձեռնությունը հաջորդում է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միջազգային և հայկական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռուսաստանը, փորձելով ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանում բնակվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ այցելեն Հայաստան, մասնակցեն ընտրություններին և քվեարկեն կոնկրետ քաղաքական ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։ Այդ լուրերի ֆոնին Հայաստանում հասարակության շրջանում լայն քննարկում էր ծավալվել, թե ինչու մինչև այս պահը օրենսդրական կարգավորում չկա այն մասին, որ համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք պետք է ունենան այն մարդիկ, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում, տեղյակ են երկում տիրող իրավիճակին, գիտեն առկա խնդիրներն ու քվեարկելու են հենց այդ տրամաբանությամբ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին ընտրություններում հաջողության հասնելու դեպքում լուծում տալ այդ հարցին։

Պատգամավորները որպես շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորում են նշել այն, որ ներկայիս կարգավորումներով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որեւէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների):

«Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ՝ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական եւ կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ: Ընդ որում, քաղաքացին ստանում է տվյալ պետության կողմից երաշխավորված իրավունքների ամենամեծ ծավալը եւ իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ եւ միակողմանի դրսեւորում։ Այս իմաստով, քաղաքացիությունը անհրաժեշտ, բայց ոչ ամենեւին բացառիկ եւ ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձեւերին՝ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար: Քաղաքացիությունը թեեւ քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսեւորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին: Ըստ այդմ, քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումը» այդ հարցում, եթե անձը տեւական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից: Այս համատեքստում, ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեեւ քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:

Ավելին, քաղաքացիությունը չի դրսեւորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաեւ՝ պատկանելություն եւ մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին եւ իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետեւապես, այս տեսանկյունից եւս, ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետեւանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձեւավորմանը, այլեւ՝ ստանձնում է այդ իշխանության գործունեության հետեւանքները կրելու պատրաստակամություն՝ ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Նշվում է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու պարագայում կարեւորել քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլ նաեւ՝ բովանդակային կողմը: Ըստ այդմ, առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել նաեւ քվեարկության կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվելու պահանջ:

Ըստ հեղինակների՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ եւ բովանդակություն:

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան «Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Իսրայելի հարվածներից Հարավային Լիբանանում զոհերի թիվը հասել է 11-ի Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները Die Welt. Զելենսկիի՝ ԱՄՆ-ից Patriot հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am