Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը. «Հրապարակ»

Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։ ԲԿ տնօրենը Վեդիի ավագանու անդամ էր եւ Վեդիի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմ ընկերը։

 Արամայիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն եղած ժամանակ (2019-2026 թթ.) ծառայողական լիազորություններն օգտագործելով եւ գլխավոր հաշվապահ Արմինե Սիմոնյանի օժանդակությամբ 2023-2026 թվականներին կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 185 մլն 971 հազար 917 դրամի գույքի հափշտակություն։ Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին, սակայն մինչեւ հանրային աղմուկը, ՔՊ-ականը դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Արամայիս Գրիգորյանը ԲԿ-ին պատկանող մոտ 186 միլիոն դրամը «կրվել է» օնլայն կազինոյում։

Գրիգորյանի պաշտպան Ռոլանդ Ավոյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը, վերջինս անձամբ դիմել է դատախազություն եւ պատմել, թե ինչ է արել․ «Ոչ միայն մեղադրանքն ընդունում է, այլ նաեւ ինքը մեղայականով հայտնել է դեպքի մասին, քրեական վարույթը նախաձեռնվել է իր իսկ հաղորդման հիման վրա, այսինքն՝ իրավապահներին այդ տեղեկատվությունը հասու է դարձվել հենց իմ վստահորդի կողմից գլխավոր դատախազին ներկայացված մեղայական հաղորդման հիման վրա։ Այս խնդրի մասին թե՛ իրավապահները, թե՛ լրագրողները իմացել են, երբ իմ վստահորդը գլխավոր դատախազին ներկայացրել է հաղորդում»։ Այսինքն, պարտավորվե՞լ է գումարը վերադարձնել։ Փաստաբանն ասաց՝ հարազատների աջակցությամբ 115 միլիոն դրամ արդեն վերադարձրել է․ «Այդ գումարի մեծ մասը՝ 115-ն արդեն իսկ վերականգնված է։ Մնացած մասով ակնկալվում է, որ ինքը պետք է աշխատի եւ պարբերաբար այդ գումարը վերականգնի, այսինքն՝ ավելին չունի։ Այս պահին չի աշխատում, քանի որ խափանման միջոցը կալանքն էր ընտրված, հետո՝ տնային կալանքը, եւ ընդամենը վերջերս է, որ վարչական հսկողությամբ է փոխարինվել տնային կալանքը։ Այսինքն՝ ինքը հնարավորություն չուներ էլ այդ խափանման միջոցների պայմաններում աշխատելու։ Տեղյակ եմ, որ նպատակադրված է՝ աշխատելու իր մասնագիտությամբ, քանի որ բժիշկ է»։ Իսկ ինչպե՞ս է ընթանալու դատավարությունը` արագացված նիստե՞ր են լինելու՝ հաշտության վարույթով։ «Որեւէ նիստ տեղի չի ունեցել, առաջիկա նիստում բոլոր հարցերը կքննարկվեն թե՛ վստահորդի, թե՛ հանրային մեղադրողի հետ»։

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am