Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։


Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ:

Հարկ է նշել, որ ժամանակակից պատերազմի պայմաններում շատ ավելի կարևոր է դարձել ոչ թե առկա սպառազինության կարգավիճակն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, այլ քո դեմ սկսված ագրեսիան հակառակորդի համար երկարատև, ծախսատար և անկանխատեսելի դարձնելու քո իսկ կարողությունը։

 

 

Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» (deterrence by denial) հայեցակարգը, որի նպատակն ավելի ուժեղ պետությանը բաց հակամարտության մեջ հաղթելը չէ, այլ նրան արագ և էժան հաջողության հասնելու հնարավորությունից զրկելը։ Ռազմավարական իմաստով սա այնպիսի պաշտպանական մոտեցում է, երբ պետությունը ձգտում է ոչ թե սպառնալ հակառակորդին մեծ պատժով կամ հակահարվածով, այլ այնպես կազմակերպել իր պաշտպանությունը, որ հակառակորդը վերջնարդյունքում չկարողանա հասնել իր նպատակներին։

Ուկրաինան, Թայվանը, Ֆինլանդիան, նաև Իրանը ներկայացնում են այս մոտեցման իրականացման տարբեր օրինակներ։

 

 

Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։

Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։

Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։

Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։

Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։

Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։

Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։

Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։

Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին»։

 

դիտվել է 186 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am