Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանում այս օրերին հակասական ու բազմերանգ տրամադրությունների պակաս, թերևս, չկա։ Որոշ շրջանակներ, որոնք մոլեռանդորեն սատարում են ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին, միջնադարյան հարբած տրուբադուրի նման քաղաքական գինաբուքի մեջ են, իսկ ընդդիմությանը ձայն տված հատվածը՝ հիասթափված ու թևաթափ։ Թեև այստեղ պետք է արձանագրել, որ հավաքական ընդդիմությունը, 2021 թվականի համեմատ, գրեթե 2 անգամ ավելի շատ ձայն է ստացել, ինչը, համաձայնեք, ամենևին էլ վատ ցուցանիշ չէ։

Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում գլխավոր ապալեգիտիմը։ Հասկանալով, որ նախապես հայտարարած 65 տոկոսի բացարձակ մեծամասնությունն ապահովել չի կարողացել, և որ իր առջև դրված խնդիրները՝ եկեղեցու վերջնական կազմաքանդումը, Սահմանադրության փոփոխությունը, այսպես կոչված «անկլավների» հարցի լուծումը և այլ ծրագրեր, իրականացնելու հարցում բախվելու է լուրջ դժվարությունների, նա դիմում է հերթական աճպարարությանը՝ հայտարարելով, թե «ընդդիմությանը ձայն չեն տվել, այդ բոլոր ձայները ստացվել են ընտրակաշառքով»։

Սա, ըստ էության, ակնհայտ մերկապարանոց պնդում է։ Ես և իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ, հասկանալով այս պատուհասի գոյաբանական վտանգն ու դրա հետևանքները, գնացել ենք ընտրատեղամաս, ժամերով հերթ կանգնել, կատարել մեր ընտրությունը և փորձել ազատվել այդ չարիքից։

 

 

Հենց այստեղ էլ թաքնված է վերոնշյալ թեզի իրական նպատակը։ Նրա համար պարզապես անընդունելի և դժվարընկալելի է այն փաստը, որ ավելի քան կես միլիոն մարդ մերժել է իր իշխանությունը, որ ընտրության մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է եղել իրեն։ Այդ պատճառով էլ նա նման պնդումներ է նետում հանրային դաշտ՝ փորձելով քննարկման առանցքը տեղափոխել այլ հարթություն և մարդկանց շրջանում հերթական անգամ ապատիա ու հուսալքություն գեներացնել։

Հայաստանյան ապալեգիտիմ իշխանությունը ոչ թե փորձում է հասկանալ, թե ինչու է հասարակության կեսը մերժել իրեն, այլ փորձում է այդ կես միլիոն քաղաքացիների քաղաքական կամքը հայտարարել գնված, իսկ սեփական վարկանիշի անկումը՝ մտացածին, այսինքն ցուցադրել հերթական հակաքաղաքագիտական դրսևորումը»:

դիտվել է 216 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը գնալու է օդանավակայան. նպատակը՝ փախուստն է․ Արմինե Ադիբեկյան (video) Նոր մանրամասներ. Փամբակ գետում շարունակում են փնտրել 13 և 7-ամյա աղջիկներին (video) Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am