Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան

Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։ Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Հարկ է նշել, որ ժամանակակից պատերազմի պայմաններում շատ ավելի կարևոր է դարձել ոչ թե առկա սպառազինության կարգավիճակն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, այլ քո դեմ սկսված ագրեսիան հակառակորդի համար երկարատև, ծախսատար և անկանխատեսելի դարձնելու քո իսկ կարողությունը։

Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» (deterrence by denial) հայեցակարգը, որի նպատակն ավելի ուժեղ պետությանը բաց հակամարտության մեջ հաղթելը չէ, այլ նրան արագ և էժան հաջողության հասնելու հնարավորությունից զրկելը։ Ռազմավարական իմաստով սա այնպիսի պաշտպանական մոտեցում է, երբ պետությունը ձգտում է ոչ թե սպառնալ հակառակորդին մեծ պատժով կամ հակահարվածով, այլ այնպես կազմակերպել իր պաշտպանությունը, որ հակառակորդը վերջնարդյունքում չկարողանա հասնել իր նպատակներին։

Ուկրաինան, Թայվանը, Ֆինլանդիան, նաև Իրանը ներկայացնում են այս մոտեցման իրականացման տարբեր օրինակներ։

Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։

Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։

Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։

Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։

Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։

Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։

Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։

Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։

Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը գնալու է օդանավակայան. նպատակը՝ փախուստն է․ Արմինե Ադիբեկյան (video) Նոր մանրամասներ. Փամբակ գետում շարունակում են փնտրել 13 և 7-ամյա աղջիկներին (video) Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am