Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։


Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, եւ մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետեւանքները չեք մաքրի: Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը, հիշեցնենք, Տավուշի մարզպետ է աշխատում 2021թ․ ապրիլի 8-ից: Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում, ՔՊ-ի օգտին քարոզչություն էր անում։


Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 16․ 06․ 26

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am