Մեղադրանքներ՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանությունների գործով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Ալավերդի քաղաքի բնակչի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կ.Փիրուզյանի սպանությունը, Ալավերդի քաղաքի մեկ այլ բնակչի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու վերաբերյալ։ Քրեական գործով այսօր առաջադրվել են մեղադրանքներ։ Նախնական քննության տվյալներով՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջիններիս միջոցով նախապատրաստվել և իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։ Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել և իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի և Վ.Ավագյանի սպանության համար։ Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել  Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։ Կատարված քննությամբ պարզվել է հանցավոր համագործակցության անդամներից 4-ի ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ.Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։ Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր համագորցակցությանը մասնակցելու, Կ.Փիրուզյանի սպանության և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերմանն օժանդակելու, Ա.Հարությունյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստության, Մ.Ռամազյանին՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու համար։ Քննիչն այսօր միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նշենք, որ Կ.Փիրուզյանի սպանության համար ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին։ Նախաքննությունը շարունակվում է, և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցավոր համագործակցության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները բացահայտելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am