ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Այս մասին հայտարարել են վեց կուսակցությունները՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այդ վեց կուսակցություններն են՝«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը։

Ընդդիմությունը արձանագրում է՝Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը լեգիտիմ չեն՝դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ընդդիմությունը դե-ֆակտո փորձում է ձևավորել մեկ միասնական բևեռ՝հակափաշինյանական կոալիացիա և ապալեգիտիմացնել այս կեղծված ընտրությունները։ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն տոնում են հաղթանակը՝նրանք թույլ չտվեցին,որ ԲՀԿ մտնի խորհրդարան՝դրանով նրանք ցանկանում են ԱԺ-ով անցկացնել ցանկացած հակապետական, հակահայկական ու ադրբեջանամետ օրենք։

Վեց կուսակցությունները նշում են, որ ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Այսինքն, Փաշինյանն ու թիմը նկարել են ընտրությունների արդյունքները, որպեսզի կարողանան մնալ իշխանության և կյանքի կոչել Արևմուտքի բոլոր պահանջները՝ԹՐԻՓՓ-ն ու հայ-ռուսական կապերի խզումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝Հայոց ցեղասպանության ուրացում՝հայ-թուրքական սահմանի բացման համար, ինչպես նաև Արցախի հարցի փակում և անկլավների հանձնում։

Փաշինյանն ու ՔՊ-ն կեղծելով ընտրությունները՝ԵՄ-ն ու ԱՄՆ-ն լռում են և ընդունում են կեղծված ընտրությունների արդյունքները, Հայաստանը վերածում են թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական, ռազմա-քաղաքական, էներգետիկ-տրանսպորտային, իսկ ապագայում նաև դեմոգրաֆիկ կցորդի՝ Իլհամ Ալիևը պահանջում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ՝ընդդիմությունը կամ վերցնում է մանդատներն ու լեգիտիմացնում է ադրբեջանամետ այս իշխանությունը՝կամ փողոցային պայքարով հասնում է նոր ընտրությունների անցկացմանը կամ գոնե վերահաշվարկին, ինչի արդյունքում ԲՀԿ-ն կմտնի խորհրդարան։

Վեց կուսակցություններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

Այսինքն, ընդդիմությունը չի ցանկանում փաշինյանական կլանին տալ հնարավորություն ընդդիմությանը մեղադրել սահմանադրական կարգի տապալման կամ հեղաշրջման փորձերի մեջ՝դրանով մնալով ազատության մեջ և պայքարելով։ Փաշինյանն ու թիմն ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության լիդերները ձերբակալվեն ու ընդդիմությունը քաղաքական իմաստով կոտրված ողնաշարով մտնի ԱԺ ու դառնա ՔՊ-ականների հարձակման ավելի հեշտ թիրախ»։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Գազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկա G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ Աբրահամյան Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ» 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ» Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ» Թող տվայտվեն մինչեւ առաջին-երկու նիստը. Ինչ «սյուրպրիզ են» պատրաստել ՔՊ-ականները. «Իրավունք» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին (video) Ուկրաինայի ռազմական ինքնաթիռ է կործանվել Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է 40 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի տարածքի վրա Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին 129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am