ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։ «Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- հայտնել է Շահբազ Շարիֆը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցցանցային գրառմամբ հաստատել է Իրանի հետ գործարքի կնքումը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու մասին։
«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,-գրել է նա:
Ընդ որում, Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնը պարտավորվում է.
Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։ Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։ Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։ Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։ Իր հերթին Իրանը՝ Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել: Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ է դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակել է 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը