Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr

Mehr-ը հրապարակել է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի բովանդակությունը։


1․ Ռազմական գործողությունների մշտական ​​և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

2․ ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իրանի ինքնիշխանությունը։

3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում՝ 30 օրվա ընթացքում։

4․ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շրջաններից:

5․ Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ Իրանի համաձայնությամբ։

6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի վրա պատժամիջոցների կասեցում և Իրանի համար իր ֆինանսական ակտիվներին լիարժեք հասանելիություն։

7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ապահովումը։

8․ 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։

9․ Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) և պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։

10․ ԱՄՆ-ն պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թիվը և չկիրառել նոր պատժամիջոցներ։

11․ Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի միջոցների ապասառեցում՝ 60-օրյա վերջնական բանակցությունների ընթացքում։ Այդ գումարի կեսը պետք է տրամադրվի Իրանին դեռևս մինչև բանակցությունների մեկնարկը։

12․ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում։

13․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։

14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել հետևյալ նախապայմանները՝ Իրանի սառեցված միջոցների կեսի ապասառեցումը, իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։

Վերջնական համաձայնագիրը կվերաբերի բացառապես հարստացված միջուկային նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։

Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։

 

դիտվել է 103 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video) «Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am