Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել.
«Կիրակի, 14 Յունիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ, Կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի ձեռամբ եւ Դպրեվանքի հսկիչ Հոգշ. Տ. Ազատ Վրդ. Ֆիլիքեանի խարտաւիլակութեամբ, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին, կատարուեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն, երեք դպրեվանեցի կիսասարկաւագներու՝ Յովսէփ Գալըպճեանի, Սարգիս Նահապետեանի եւ Յովհաննէս Սաղիրեանի: Օրուան պատարագիչն էր Հոգշ. Տ. Առաքել Վրդ. Գատէհճեան:
Ընծայեալները, խարտաւիլակ հայր սուրբին առաջնորդութեամբ, ծնրադիր բարձրացան սուրբ խորան, ուրկէ հրապարակաւ ուխտեցին ամբողջականօրէն ծառայել Հայ եկեղեցւոյ: Ապա, ձեռնադրիչ սրբազան հայրը անոնց ուսերուն վրայ դրաւ Քրիստոսի լուծը խորհրդանշող սուրբ ուրարները եւ աղօթքներով անոնց շնորհեց Սուրբ Աւետարան ընթերցելու, վերաբերում կատարելու եւ բուրվառով Աստուծային անոյշ բոյրը խնկելու իշխանութիւնները։
Ձեռնադրութենէն ետք, սրբազան հայրը յաւուր պատշաճի փոխանցեց օրուան պատգամը՝ մեկնելով «Քու Տէր Աստուածդ պէտք է պաշտես եւ միայն Իրեն ծառայես» աստուածաշնչական համարէն: Շահան սրբազան յիշեցնելով Յիսուս Քրիստոսի քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին փորձութեան ենթարկուած ատեն արտասանած երեք խօսքերէն վերջինը՝ դիտել տուաւ, որ մեր կարողութիւններն ու շնորհները անձնակեդրոն պէտք չէ ըլլան, որովհետեւ Տէրը բոլորս կը հրաւիրէ պաշտելու զԻնք եւ ծառայելու մի-միայն Աստուծոյ: Հոսկէ մեկնելով՝ ան բացատրեց սարկաւագական կարգին իմաստը եւ նշեց, որ Եկեղեցին, գտնուելով անհրաժեշտութեան առջեւ, յառաջացուց սարկաւագութիւնը, որպէսզի սարկաւագներ օգտակար դառնային առաքեալներուն. առ այդ, սարկաւագութիւնը Եկեղեցւոյ նուիրապետական երեք կարգերուն հիմքն է, միւս երկուքը ըլլալով քահանութիւն եւ եպիսկոպոսութիւն:
Վերջապէս, սրբազան հայրը օրինակ բերաւ Եկեղեցւոյ պատմութենէն չորս օրինակելի սարկաւագներ՝ Սուրբ Ստեփանոս, Աթանաս Աղեքսանդրացի, Եփրեմ Ասորի եւ Յովհաննէս Իմաստասէր, եւ քաջալերեց նորօք ձեռնադրեալները հետեւելու անոնց օրինակին. «այս պահուն, կ՚աղօթեմ բոլորիդ համար, որպէսզի Սուրբ Ստեփանոսի հոգին եւ մեր Եկեղեցւոյ պատմութեան ընթացքին բոլոր ընտիր սարկաւագներու հոգիները իջնեն ձեր մէջ եւ ձեր սպասարկութիւնը պաշտամունքի բարձրացնեն» ըսելով՝ եզրափակեց սրբազան հայրը իր քարոզը եւ այս առիթով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետը, Դպրեվանքի մեծ ընտանիքը, նորընծաներուն ընտանիքները եւ հաւատացեալները՝ սարկաւագական ձեռնադրութեան ուրախալի առիթով:
Սուրբ Պատարագի աւարտին, նորընծայ սարկաւագները, առաջնորդութեամբ ձեռնադրիչ սրբազան հօր եւ խարտաւիլակ հայր սուրբին, ինչպէս նաեւ տեսչական կազմին, բարձրացան Հայրապետին մօտ եւ ստացան անոր օրհնութիւնը»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am