Թիվ 131 մանկապարտեզի տնօրենը՝ամբաստանյալի աթոռին

Խոշոր չափերի գումարների յուրացման մեջ մեղադրվող Երևանում գործող 131 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Մանկապարտեզի տնօրեն Գայանե Վարդանյանը յոթ տարի շարունակ տարբեր անձանց է ձևակերպել իբրև մանկապարտեզի աշխատակիցներ և այդկերպ յուրացրել է Երևանի քաղաքապետարանից հատկացված գումարները: Ըստ մեղադրանքի՝ Գայանե Վարդանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում կատարելու մեկ միասնական դիտավորությամբ շարունակաբար՝ 2006թ. հուլիսից մինչև 2013թ. հունվարը ընկած ժամանակահատվածում, ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ է ձևակերպել Արսեն Ղազարյանին, Սուսան Սաղաթելյանին, Էլմիրա Մաթևոսյանին, Հարություն Թադևոսյանին և Գայանե Գևորգյանին: Դպրոցի տնօրենը նրանց անուններով «Արարատբանկ»-ում և «Հայբիզնեսբանկ»-ում հաշիվներ է բացել, այդ հաշիվներին աշխատավարձեր փոխանցելու համար: Մեղադրանքի համաձայն՝ Վարդանյանը 2006թ. հուլիսից մինչև 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանից որպես ամենամսյա աշխատավարձ փոխանցված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի ՝ ընդհանուրը 9.074.519 ՀՀ դրամ գումարը կանխիկացման եղանակով ստացել և յուրացրել է: Գայանե Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը կքննվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:  

  Փաստինֆո

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am