Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն այնուհետև մեկնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում։ Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։

Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am