Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ սույն թվականի հունիսի 5-ին քննչական կոմիտեի կողմից հարուցված հանրային քրեական վարույթի վերաբերյալ, որը հանրայնացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից :Անդրադառնալով կոմիտեի հերթական, հապճեպ կազմված մեղադրանքին՝ հարկ ենք համարում նշել, որ ձերբակալման մասին որոշումը ակնհայտ անհիմն է ու ապօրինի` ուղղված նախընտրական և հետընտրական գործընթացներում հնարավոր շահարկումներին և բռնաճնշումներ իրականցնելուն:

Նշենք, որ նախաքննական մարմինը երկու անգամ ձերբակալման որոշմամբ և ԱԱԾ աշխատակիցների հետ այցելել է Գագիկ Խաչատրյանի բնակարան բերման ենթարկելու նպատակով, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, որը փաստել են նաև Շտապ օգնության բուժանձնակազմը, թույլ չի տվել ներկայացնել նախաքննական մարմնին։ ԱԱԾ բիրտ գործողությունների արդյունքում Գագիկ Խաչատրյանը պատգարակի վրա ներկայացվել է քննիչին, որից հետո տեղափոխվել է դատարան խափանման միջոցի քննությանը մասնակցելու համար։ Այս ընթացքում նա եղել է շտապ օգնության բժիշկների հսկողության տակ և որոշ դեպքերում ի վիճակի չի եղել պատասխանել քննիչի կամ դատավորի հարցերին։ Երկու դեպքում էլ տարբեր դատավորներ, մերժել են քննիչի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը։ ԸՆդ որում, ընդգծենք, որ առաջին մեղադրանքով կալանավորման միջնորդությունը մերժելուց հետո Գագիկ Խաչատրյանը պետք է անհապաղ ազատ արձակվեր, սակայն ԱԱԾ աշխատակիցները շարունակել են արգելանքի տակ պահել նրան այնքան ժամանակ, մինչև դատախազությունը և քննչական մարմինը նոր անհիմն մեղադրանք են ներկայացրել և կրկին միջնորդել, որ դատարանը կալանավորի նրան։


Սակայն երկրորդ անգամ դատարանը կրկին մերժել է կալանքի միջնորդությունը ։Պետք է արձանագրել, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվել է խոշտանգում՝ ուղեկցված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով։ Սրա վերաբերյալ փաստաբանական թիմը դիմել է ՄԻԵԴ անհապաղ քննության առնելու և իրավական գնահատական տալու վերաբերյալ։ Հայտնի է, որ Գագիկ Խաչատրյանը գտնվում է ստացիոնար բժշկական խնամքի տակ` խիստ սահմանափակ տեղաշարժի հնարավությամբ, որն արդեն իսկ հաստատված է դատաբժշկական փորձաքննության արդյունքներով: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված վերջին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել են մի շարք հիվանդություններ, որոնցից հիմնական հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել և պետք է իրականացվի Գերմանիայի Դաշնությունում։ Եվ քանի որ Գագիկ Խաչատրյանին մինչ օրս թույլ չեն տվել մեկնել Գերմանիա՝ բուժումը ստանալու համար, ուստի, նրա առողջական վիճակը խիստ վատթարացել է։

Դեռևս 2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից վարույթ ընդունված քրեական գործով դատական նիստերը մինչ օրս չեն կայանում` Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրների և շարժունակության անհնարինության պատճառով, իսկ բժշկի ուղիղ ցուցումները անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին անտեսվում են քննչական մարմնի ու դատախազության կողմից` այսպիսով իրական վտանգ ստեղծելով վերջինիս կյանքի և առողջության համար, նվաստացնելով նրա արժանապատվությունը: Փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները արտասահմանում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու այնուհետև վերադառնալու ու մասնակցելու դատական նիստերին, մշտապես մերժվել են քննիչի ու դատախազի կողմից։ Այս պայմաններում, մարդու սահմանադրական իրավունքների կոպտագույն խախտումներով, մարդու կյանքի և առողջության համար ակնհայտ սպառնալիքներ ստեղծելով, Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան անձի նկատմամբ խոշտանգում, որի մասին բազմիցս ահազանգել է փաստաբանական խումբը: Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին նախաքննական մարմինը նպատակադրվել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել առանց հիմնավորումների այսպես ասած ներքին համոզմունք ունենալով, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է հանցագործությունը։ Ընդգծենք նաև, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ՝ մեղադրանքի հիմքում դնելով, որ վերջինս 2019 թվականին քննվող քրեական գործի հետ առնչություն ունի, սակայն փաստում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը, որևէ առնչություն չունի և այս քրեական

հետապնդումը նպատակ ունի բռնաճնշումներ կիրառել Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ։ Հենց այդ մեղադրանքով էլ Դատարանը այսօր անհիմն կերպով բավարարել է Արտյոմ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը։ Եվ դա այն դեպքում, որ նրան վերագրված դեպքի կապակցությամբ նախաքննությունն իրականցվել է դեռևս 2019-2020 թվականներից և դեռևս այն ժամանակ այս առումով որևէ հանցագործության դեպք չէր հայտնաբերվել, իսկ ընտրություններից մի քանի օրս առաջ այդ նույն դեպքը հանկարծ անօրինական կերպով վերածվեց հանցագործության միայն այն պատճառով, որպեսզի վերը նշված անձինք կալանավորվեն ։

Տեղեկացնենք, որ Արտյոմ Խաչատրյանը մայիսի 30-ից գտնվում է արտերկրում, որտեղ իրականացված բժշկական հետազոտության արդյունքներով նրան բժշկական ցուցում է տրվել մինչև հունիսի 19-ը չլքել բուժհաստատությունը և անցնել հիմնավոր բուժում, որոնց մասին փաստաթղթերը առկա են և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին, սակայն այս հիմնավոր փաստաթղթերը նույնպես նախաքննական մարմնի համար հիմք չեն հանդիսացել և ապօրինաբար միջնորդություն է ներկայացվել դատարան Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ նույնպես կիրառել կալանքը, որպես խափանման միջոց։ Գործի քննությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին, ում վերաբերյալ, 11․06․2026 Կառավարության նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արամ Գրիգորյանը մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով կայացրել է արդարացման դատավճիռ և համոզմունք է հայտնել, որ այդ դատավճիռը կայացվել է կաշառքի դիմա ց։ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Դատարանի անհիմն որոշումը, բնականաբար, կբողոքարկվի վերանքնիչ դատարան, իսկ մինչ այդ, կոչ ենք անում ու հորդորում ենք արդարադատություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակում և չտրվել քաղաքական իշխանության այսպես կոչված սադրանքների ն։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am