Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Monument Watch. 2026 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսություն եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչները։ Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» (https://www.youtube.com/watch?v=ong6OTcSNog):

Ըստ ելույթ ունեցողների, երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։ Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, որ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և հիմա, ըստ նրանց, ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին։ Խոսողները փորձում են բացատրել, թե ինչպես պետք է ներկայացվի այդ ժառանգությունը և ինչ պատմական մեկնաբանություն պետք է տրվի դրան։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին։ Նրանք ասում են, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին վերադառնում են այն մտքին, թե հիմա Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, և ըստ խոսողների՝ այդ փուլում պետք է ձևավորվի նոր մոտեցում, որտեղ ադրբեջանական պետական և ազգային մոտեցումը դրվելու է կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանի այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա» (https://www.facebook.com/share/p/1Fmo67zZyf/):

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։ Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև մատնում է թշնամական նարատիվները՝ պահպանելով լարվածության մթնոլորտը։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am