Այս քստմնելի քայլը հասցեական է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

«Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում է որպես որակյալ կրթական ծառայություն։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է․ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չե՛ք լռեցնի…

Այսպես գրեթե մեկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունենք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկայնին խղճին, դավաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամենը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am