Մեղադրյալի կարգավիճակ չունեմ, շոու է. Արեգնազ Մանուկյան
Ես ստորագրություն եմ տվել նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին և չեմ կարող ասել ինչ գործի շրջանակներում էին ինձ հարցաքննում և ինչ է տեղի ունեցել Քննչական կոմիտեում և բուն խուզարկության ժամանակ, միայն կարող եմ ասել, որ սա ձեզ բոլորին հայտնի գործով էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Այս ամենը շոու է, այս ամենը քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարել, որ պետք է քաղաքական հետապնդման ենթարկի իր ընդդիմախոսներին, այն բանից հետո, երբ իր գաղափարաքաղաքական թիվ մեկ ընդդիմախոս Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հանրահավաքի հարթակից հրահանգեց, որպեսզի ապօրինի քրեական գործ «կարեն -շուլալեն» հոդվածով, օրով, ժամով ասեր, թե ինչ պետք է լինի, դրանից հետո արդեն պարզ էր, որ այս ռեպրեսիաները շարունակվելու են»։
Հարցին, թե խուզարկության արդյունքում ինչ են տարել՝ նա նշեց, որ չգիտի ինչ էին փնտրում։ «Երևի գործի հետ կապված ինչ-որ բաներ էին փնտրում, բայց շատ երկար իրենք կանգ առան, օրինակ իմ թխվածքի բաղադրատոմսերի վրա, իրենց շատ էր հետաքրքրում դա։ Չեմ, կարող էին, օրինակ, իմ դստեր մարտի 8-ի հետ կապված բացիկները հայտնաբերել, կարող էին դատարանի ծանուցագրերը, իրենք հայտնաբերել, որ կառավարությունը վարչական պատասխանատվության էր, կարծեմ, ինձ ենթարկել պատերազմի օրերին ֆեյսբուքյան գրառումների համար, բայց հետո այդ որոշումը կառավարության ճանաչվեց հակասահմանադրական և բոլորի նկատմամբ հարուցված այդ վարչական վարույթները կարճվեցին, այլ բան իրենք մեր բնակարանից չէին կարող հայտնաբերել»։
