Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգեց Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։


Սահմանամերձ գյուղերը վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը․ Կարապետյանը մտահոգված է՝ ժողովրդագրական խնդրով

Ինչպես Սոթքը փրկվեց դատարկվելուց՝ ադրբեջանական ագրեսիայից հետո
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։ Պաշտպան Արշակ Վարդանյանը միջնորդությամբ հիշեցրել էր, որ «Ստրոյպրոյեկտ» ընկերության դրվագով հետապնդումը հարուցվել է 2025 թ. օգոստոսին, որոնցով խափանման միջոցների վերաբերյալ միջնորդությունները դատարանները մերժել են՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Դրանից հետո որևէ նոր փաստական տվյալ ձեռք չի բերվել , ավելին, կանխատեսելի կլիներ, որ դեռ նախաքննության փուլում քննիչը դադարեցներ քրեական հետապնդումը։ Համանման իրավիճակ էր նաև կոչի դրվագով։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հիշատակել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի որոշումներում զետեղված դիրքորոշումները և, թեև այդ դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այդուհանդերձ, դրանք չեն կատարվել։

Այլ խոսքով՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հերքվել են հանգամանքները, առկա է «արդարացում»։ Այս դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, ավելին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ արձանագրվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը։ Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, թե այս դեպքում խոսքը դատավճռի մասին չէր, այդ դեպքում դա կլիներ հնարավոր։
Պաշտպան Ռուբեն Հակոբյանն այդ դիտարկմանը հեգնանքով արձագանքեց, հիշեցրեց՝ խոսքը ոչ միայն դատավճռի, այլև այլ դատական ակտերի մասին է խոսքը, հակառակ դեպքում՝ օրենսգրքում կնշվեր՝«բացառությամբ դատավճռի և … դատավճռի կամ բացառությամբ Սամվել Կարապետյանի գործով կայացված դատական ակտերի»։ Արշակ Վարդանյանը պնդեց «Ստրոյպրոեկտի» մասով հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Պաշտպանները նկատեցին՝ որևէ այլ գործով առկա չէ իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը հաստատի հիմնավոր կասկածի բացակայություն, ինչը հազվադեպ է վերջին մի քանի տարվա համար։
Դատարանը հետաձգ՚եց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։

Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։ Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ Սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, կիրակի հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am